Այսօր, ժամը 08.13-ին ՀՀ տարածքում` Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։