Ալիսա Ամոսը բնակվում է Բրիտանիայի քաղաքներից մեկում: 3 տարեկան աղջկա IQ-ի գործակիցը կազմում է 162 միավոր: Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնինն ու աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսինը: Վերջինի IQ գործակիցը կազմում է 160 միավոր:
Արդեն այդ տարիքում աղջիկը խոսում է անգլերենով ու ռուսերենով: Ազատ ժամանակ կարդում է Եզոպոսի առակները:
Ծնողները հպարտանում են իրենց զավակով և ձգտում են ապահովել նրա զարգացմանը նպաստող պայմաններ: