Մեծ Բրիտանիայի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծխախոտը վնասում է ոչ միայն մարդու թոքերը, այլև` ուղեղը, հայտնում է Likar-ը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծխելը նպաստում է ուղեղի վաղաժամ ծերացմանը: Ուսումնասիրությանը մասնակցել են 8,8 հազար մարդ` անցնելով մտավոր կարողությունների և հիշողության փորձությունները:
Համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ ծխելը կրճատում է սովորելու կարողությունը և մեծացնում է ուղեղի մթագնելու հավանականությունը: |