Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիր մարզի դպրոցներից մեկում միանգամայն ինքնատիպ տնային առաջադրանք են հանձնարարել աշակերտներին: Ուսուցիչներից մեկը երեխաներին խնդրել է նամակ գրել իրենց ծնողներին ու նշել որ իրենք մետ ապագայում ինքնասպան են լինելու, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը: 14-ամյա Ուեսլի Ուոլկերի գրած նամակը կարդալուց հետո նրա ծնողները կարծել են, թե իրենց դուստրն ինքնասպանություն է գործել: Նրանք սարսափահար դիմել են ոստիկանություն: Ավելի ուշ դպրոցի տնօրինությունը ներողություն է խնդրել հանձնարարված տնային աշխատանքի համար: |