APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 19.04.2024, 07:01
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 393  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
19.04.2024
07:01

Вы вошли как: Гость IP Адрес: 52.14.121.242 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունվար » 24 » Այսօր Պարույր Սևակը կդառնար 89 տարեկան
19:46
Այսօր Պարույր Սևակը կդառնար 89 տարեկան
Շնորհավոր ծնունդդ Պարույր Սևակ


Ես ծնվել եմ նրա համար, որ մոր սրտում կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու նման ` հեռուներից վերադառնամ.
Եթե շուրջս խավար լինի՝ մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ գետին` վհատության ճամփան փակեմ...

Այսօր հայ  բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է:

Բանաստեղծը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում։ 
Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ 11 տարեկանում գրում է իր առաջին բանաստեղծությունը: 
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Հետագայում Սևակը սովորում է նաև Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում:

1970-ին բանաստեղծը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։

1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1966-ին նշանակվում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։

1971 թվականի հունիսի 17-ին ամբողջ հանրապետությունում տարածվում է բանաստեղծ Պարույր Սևակի մահվան գույժը: Ավտովթար Արարատ-Երևան ճանապարհին:

Սևակին թաղում են հայրենի գյուղում, իր տնկած ծառերից մեկի տակ, ինչպես և ցանկացել էր բանաստեղծը:

Կաթողիկոս Վազգեն Առաջինը Սևակի մասին գրել է. «Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս» …

Հայտնի մարդիկ Սևակի մասին

_...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
____...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...


ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ


Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել...
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից: 


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ 



_Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:
____...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...


ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ



Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:


ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ



Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
____Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ


Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում...
____Բուն հայկական խառնվածքի մարդ...
____«Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրև խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին և ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով` դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»` այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու և ազատության բերկրանքով:


ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ 


Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ...
Սեվակի բանաստեղծությունները կմնան: Նրանք շարունակում են հնչել և խորհել...


ԱՆԴՐԵՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ


Ահա այսպես մեր կողքին շարունակում է իր տրոփուն, բայց մեծերին վիճակված հավիտենական կյանքով ապրել մեզանից վաղաժամ հեռացած մեր մեծ ժամանակակիցը՝ Պարույր Սեվակը: 


ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


...Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. - հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում...


ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


_Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ 



Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը... Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...


ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ 


Պարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգա անպայման։


ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ 


Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության:
____Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա...
____Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում...


ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ 


_Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
____... Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:


ԻՎԱՆ ԴՐԱՉ 


_...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...


ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ



_Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն: 
____Սեվակ թանկ է հային համար:


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ 


_...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...


ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ 


Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:


ԼԵՎ ՕԶԵՐՈՎ


_...Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...


ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ


__Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
____Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։ 


ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ 

Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ

Просмотров: 1635 | Добавил: VAN | Теги: news, սևակ | Рейтинг: 5.0/2




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024