Ուսանողների միջազգային օրը հռչակվել է 1946 թ.-ի նոյեմբերի 17-ին, Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ՝ ի հիշատակ չեխ ուսանողների, հայտնում է calend.ru-ն։ Այս տոնն ասոցացվում է երիտասարդության, ռոմանտիզմի ու ուրախության հետ, սակայն դրա պատմությունը կապված է ողբերգական դեպքերով։ 1939թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում չեխ ուսանողներն ու նրանց դասախոսները փողոց են դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի Հանրապետության տարեդարձը (1918թ. հոկտեմբերի 28)։ Զավթիչները ցրել են հանրահավաքը՝ սպանելով բժշկական ֆակուլտետի մի ուսանողի՝ Յան Օպլետալին։ Այս դեպքին հաջորդել են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ տասնյակ ուսանողներ են ձերբակալվել։ Իսկ նոյեմբերի 17-ին ձերբակալվել է 1 200 ուսանող ու ուղարկվել Զակսենխաուզեն համակենտրոնացման ճամբար։ Այսօր Ուսանողների միջազգային օրը նշվում էաշխարհի տարբեր երկրներում։ |