APARANBLOG.DO.AM Շաբաթ, 06.12.2025, 21:51
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Շաբաթ
06.12.2025
21:51

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Դեկտեմբեր » 1 » Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է (Տեսանյութ)
11:23
Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է (Տեսանյութ)

image


Դեռևս անցյալ դարի 50-ական թվականներին ի հայտ եկած ՄԻԱՎ վարակը այսօր պատուհաս է դարձել:

Դեռևս չեն հայտնաբերվել վարակը լիովին բուժելու դեղամիջոցներ, սակայն առկա են այնպիսի դեղեր, որոնք մեղմում են հիվանդության զարգացումը և կարող են ապահովել երկար տարիների կյանք: Մասնագետները փաստում են` կանոնավոր և բժշկի նշանակած օրակարգը պետք է ճշգրիտ կատարվի` բուժման պրոցեսը խախտելու դեպքում ձեռք բերվածը դառնում է առ ոչինչ:

Տեղեկացնենք, որ ՄԻԱՎ-ը ընդունակ է բազմանալու միայն մարդու օրգանիզմի բջիջների ներսում, մարդու օրգանիզմից դուրս ոչնչանում է: Թեև վիրուսը հայտնաբերվել է նաև այլ հեղուկներում` մեզ, թուք, քրտինք, դրանք վտանագվոր չեն վարակի տեսանկյունից, դրանցում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ցածր է:

ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել ջրի, կենցաղային շփումների, ընդհանուր սպասքի, մոծակի կծելու միջոցով, լողավազնից և բաղնիքից օգտվելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից, զուգարանից օգտվելու ընթացքում:

Հիվանդությունն առանց ախտանիշների կարող է ընթանալ 7-15 տարի, քանի դեռ ՄԻԱՎ վարակը չի անցել ՁԻԱՀ փուլ, մարդը կարող է առողջությունից գանգատներ չունենալ:

Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հաստատել հատուկ հետազոտության միջոցով:
Բժիշկները ՄԻԱՎ-ից խուսափելու համար խորհուրդ են տալիս չունենալ պատահական սեռական կապեր, հավատարիմ լինել զուգընկերոջը, պատահական սեռական հարաբերություների ժամանակ օգտագործել որակյալ պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, ներարկումների, դաջվածքներիի ժամանակ օգտագործել միանվագ պարագաներ, խուսափել ուրիշի արյան հետ շփումից, ՄԻԱՎ-ով վարակված կանայք պետք է հրաժարվեն նործիններին կրծքով կերակրելուց:

Նշենք, որ Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: Արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ, նույն տարում գրանցվել է նաև ՁԻԱՀ-ի առաջին դեպքը:

1989 թ-ին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը: 2001թ-ին գրանցվել է ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին դեպքը:

1988թ-ից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012թ-ի 11 ամիսների ընթացքում, ինչը առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ (70,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 405 դեպք (29,8%): ՄԻԱՎ վարակի 26 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ:

Վիճակագրությունը փաստում է, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 797 մարդ կամ 70,7 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչների մոտ` 330 դեպք կամ 29,3 տոկոս: ՄԻԱՎ վարակի 22 դեպք կամ 2 տոկոս արձանագրվել է երեխաների մոտ:

Հայաստանում արձանագրված փոխանցման ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը:

Այս ուղիներից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:


Просмотров: 1120 | Добавил: VAN | Теги: ՁԻԱՀ, ՄԻԱՎ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025