APARANBLOG.DO.AM Չորեքշաբթի, 17.04.2024, 00:57
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Չորեքշաբթի
17.04.2024
00:57

Вы вошли как: Гость IP Адрес: 3.133.147.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Նոյեմբեր » 12 » Այլմոլորակայինների կազմը Երկրի հավաքականի դեմ խաղում
22:04
Այլմոլորակայինների կազմը Երկրի հավաքականի դեմ խաղում



Ինչպես հիշում եք, անցյալ ամսվա վերջում Ֆրանկ Բեկկենբաուերը սկանդալային հայտարարություն արեց՝ ասելով, որ շուտով կայանալու է Երկրի հավաքականի և այլմոլորակայինների հավաքականի խաղը, և եթե Երկրի ներկայացուցիչները պարտվեն, ապա այլմոլորակայինները կոչնչացնեն մեր մոլորակը:

Այսօր հայտնի դարձավ, որ Երկրի հավաքականի ավագը լինելու է Լիոնել Մեսսին: Ծանոթացեք մեր ապագա մրցակիցների կազմի հետ:

Դարպասապահ՝ Ջաբբա Հաթ

Այս կերպարը մեզ ծանոթ է «Աստղային պատերազմներ» ֆիլմից: Հաթը բավական ազդեցիկ գործարար է, ինչի մասին կարելի է ենթադրել նայելով նրա արտաքին տեսքին: Ի դեպ, ընտրությունը պատահական չէ, քանի որ նա պարզապես ծնված է դարպասապահ լինելու համար: Մարդկանց բավական բարդ կլինի գրավել դարպասը, քանի որ Հաթը իր ահռելի չափերով ուղղակի փակում է ամբողջ դարպասը:

Աջ պաշտպան. Բամբլբի

«Տրանսֆորմերներ» ֆիլմի այս կերպարը հիանալի տարբերակ է եզրային պաշտպանի համար, քանի որ նա մեկ վայրկյանում կարողանում է ձևափոխվել սպորտային մեքենայի ու անհավանական արագություն է զարգացնում, ինչը շատ օգտակար է արագ հակագրոհների ժամանակ:

Կենտրոնական պաշտպան. Տուրուկ Մակտո


Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» այս կերպարը հիանալի է դիտվում որպես կենտրոնական պաշտպան, քանի որ նա անչափ ամրակազմ է, իսկ Մակտոյի 3 մետր հասակը նրան թույլ կտա գերիշխել 2-րդ, ինչու չէ նաև 3-րդ հարկում:

Կենտրոնական պաշտպան. Ջա-Ջա Բինքս


Մակտոյի հետ կենտրոնում կգործի մեկ այլ բարձրահասակ ֆուտբոլիստ՝ Ջա-Ջա Բինկսը, ով ունի 1,96 սմ հասակ: Ավելին, հենց Բինքսը կլինի թիմի ավագը, քանի որ «Աստղային պատերազմներում» նա արդեն ղեկավարելու փորձ ունի՝ Բինկսը գունգան ազգի գեներալն էր:

Ձախ պաշտպան. Ուոտտո


Ձախ եզրից գործելու է մեկ այլ արագ ֆուտբոլիստ՝ Ուոտտոն: Իր թևերի հաշվին այս ֆուտբոլիստը նույնպես մեծ արագություն է զարգացնում, իսկ փոքրիկ մարմնի շնորհիվ Ուոտտոն լավ տեխնիկայի  է տիրապետում:

Հենակետային կիսապաշտպան. Ֆրենկ


«Սևազգեստ մարդիկ» ֆիլմից հայտնի Ֆրենկը հենակետային կիսապաշտպանի իսկական մարմնացում է, քանի որ նա իր գոտում կարող է կասեցնել մրցակցի ցանկացած առաջխաղացում:

Հենակետային կիսապաշտպան. մանգալոր


Հենակետային գոտում Ֆրենկին օգնելու է նաև մանգալորը, ով հայտնի է իր ագրեսիվ վարքով «Հինգերորդ տարրը» ֆիլմից:

Աջ կիսապաշտպան. Օտարը (Чужой)


Օտարը կլինի թիմի աջ կիսապաշտպանը: Նա իր բավական երկար պոչի օգնությամբ տիրապետում է հիանալի դրիբլինգի, ինչը անչափ կարևոր է հարձակողական ոճի ֆուտբոլիստի համար:

Ձախ կիսապաշտպան. Գիշատիչը


Ձախ եզրից կգործի Օտարի հավերժական թշնամին՝ Գիշատիչը (Хищник): Սակայն, խաղադաշտում նրանք հիանալի են համագործակցում և հաճախակի են փոխվում դիրքերով:

Հարձակվողական կիսապաշտպան. Արարիչ


«Պրոմեթևս» ֆիլմից հայտնի այս կերպարը կգործի հարձակվողի հետևում՝ լինելով թիմի հարձակվողական գործողությունների հիմանական «շարժիչը»: Անչափ խելացի այս արարածը հիանալի է գործում և տիրապետում է հուժկու հարվածների:

Հարձակվող. Չուբակա


Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող այս ֆուտբոլիստը կլինի թիմի միակ հարձակվողը: Բարձր հասակը նրան թույլ կտա լավ պայքար մղել 2-րդ հարկում, իսկ ամուր կազմվածքի շնորհիվ Չուբական կպայքարի ցանկացած գնդակի համար ու ագրեսիվ պրեսինգի կդիմի:

Գլխավոր մարզիչ. Վարպետ Յոդա


Թիմի գլխավոր մարզիչն է լինելու «Աստղային պատերազմների» ամենախելացի կերպարներից մեկը՝ Վարպետ Յոդան, ով տակտիկական ճիշտ սխեմաներ նախագծելու իսկական վարպետ է:

Просмотров: 1936 | Добавил: VAN | Теги: Այլմոլորակայիններ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024