Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում, «Գրանադա» - «Ատլետիկ» հանդիպմանը (1:2), արձանագրվել է զվարճալի և աննախադեպ իրավիճակ: Երկրորդ խաղակեսն սկսել է առանց «Ատլետիկի» դարպասապահ Գորկա Իրաիսոսայի:
Ինչպես ավելի ուշ բացատրել է դարպասապահը, երբ հանդիպումը սպասարկած մրցավար Մունյիս Ֆերնանդեսը ազդարարել է երկրորդ խաղակեսի մեկնարկը, ինքն այդ ժամանակ գտնվել է զուգարանում: Ի ուրախություն Իրաիսոսի, մինչ նրա վերադարձը, դարպասի գրավում չարձանագրվեց:
Հավելենք նաև, որ առանց դարպասապահի հանդիպումն սկսելու համար, մրցավար Մունյիս Ֆերնադեսը խիստ քննադատության է արժանացել մամուլի կողմից:
|