APARANBLOG.DO.AM Շաբաթ, 06.12.2025, 17:30
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Շաբաթ
06.12.2025
17:30

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Նոյեմբեր » 14 » Աշունը վերջը չէ…
17:03
Աշունը վերջը չէ…
Աշունը վերջը չէ…Ինչպես ասում են` բնության մեջ վատ եղանակ չկա: Յուրաքանչյուր եղանակ ունի իր հմայքն ու առանձնահատկությունը: Այդպես է նաև գունառատ և ռոմանտիկ աշնան դեպքում: Եվ անձրևը, և քամին ու բազմերանգ տերևները շուք են հաղորդում աշնանը և մի նոր երանգ` մեր կյանքին: Եթե այդ կարծիքին չես, և անձրևներն ու մռայլ եղանակը փչացնում են տրամադրությունդ, տառապելով ես վեր կենում տաքուկ անկողնուց, քեզ թվում է` կյանքը կորցրել է իր գույները, շուրջն ամեն բան գորշ ու մռայլ է դարձել, ուրեմն և արդեն այս տարվանից աշունը դարձրու սիրելի եղանակներիցդ մեկը:Թույլ մի տուր աշնանային ընկճախտին փչացնել օրդ, զինվիր լավատեսությամբ և ապրիր կյանքդ լիարժեք, ինչ եղանակ էլ լինի:
Կառավարիր տրամադրությունդ. Ներքին եղանակը` տրամադրությունը, շատ ավելի կարևոր է, քան դրսինը: Այն, ինչ պատուհանից այն կողմ է, թույլ մի տուր գերիշխի քեզ վրա: Ինքդ ստեղծիր քո եղանակը:
Լավ եղանակ ստեղծելու և միշտ բարձր տրամադրությամբ լինելու համար մշտապես լսիր տրամադրող երաժշտություն, դիտիր հաճելի ֆիլմեր և շփվիր միայն դրական մարդկանց հետ: Պարտադիր չէ, որ բավարարվես հեռուստատեսությամբ և ռադիոյով մատուցվող երաժշտությամբ, շարունակ դիտես հեռուստանովելներ ու դրանք քննարկես հարևաններիդ հետ: Դուրս արի այդ տաղտկալի շրջապտույտից: Իհարկե լավ ասվածը հարաբերական է. յուրաքանչյուրս մեր չափանիշն ունենք լավ և դրական կոչվածի վերաբերյալ: Այնպես որ, հետևիր քո չափանիշներին: Իսկ թե ինչ են մտածում մյուսները, միայն իրենց գործն է:
Հագիր սրտիդ ուզածը. ով է հորինել, որ աշնանը պետք է միայն գորշ գույներ հագնել. չկա նման բան: Թող որ դու միակը լինես, ով աշնանը կհագնի վառ մորեգույն կամ մանուշակագույն, բայց դա կլինի քո և ոչ շրջապատդ ընտրությունը: Սա քեզ հաստատ մեծ բավականություն կպարգևի: Կարևոր չէ` ամեն եղանակին կարողանում ես քեզ թույլ տալ նոր բան գնել, թե ոչ, էական չէ` ինչ ես հագնում, այլ` ինչպես:
Աշնանային ընկճախտը շրջանցելու տարբերակներն ու խորհուրդները շատ են, համացանց էլ լի է այդ ամենով: Չեմ ցանկանում հետևել նրանց օրինակին, միայն ցանկանում եմ ասել ապրիր քեզ համար, այդպես շատ ավելի երջանիկ և բավարարված կլիես, չես չարանա ոչ աշնան, ոչ շրջապատիդ և ոչ էլ ողջ աշխարհի դեմ: Բոլոր հաջողակ,կայացած և երջանիկ մարդիկ իրենք են կերտում իրենց կյանքի ուղին, և դրա ճանապարհին եղանակը չէ, որ պետք է խանգարի: Դու ևս կանգնիր ուժեղների կողքին,ինքդ առաջնորդիր քեզ և ոչ թե առաջնորդվիր եղանակով և այլոց տրամադրությամբ:
Եվ վերջապես` սիրիր: Պարզապես սովորիր սիրել այն ամենը, ինչ շրջապատում է քեզ, ամեն ինչում փորձիր դրականը տեսնել ու չկենտրոնանալ բացասականի վրա:
Եթե սիրած մարդ ունես, ուրեմն փորձիր երջանկանալ հենց միայն նրա գոյությամբ, անկախ նրանից` ըստ օրացույցի աշուն է, թե մեկ այլ եղանակ: Սիրո եղանակն այլ է` այն չորսից զատ:

Աշունը վերջը չէ…
Просмотров: 1251 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025