Օգոստոսի 25-ին Բեռլինում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտը: Արթուր Աբրահամը պարտության մատնեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի Ռոբերտ Շտիգլիցին և խլեց նրա գոտին: Արթուրը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): |