APARANBLOG.DO.AM Շաբաթ, 06.12.2025, 18:13
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Շաբաթ
06.12.2025
18:13

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունվար » 6 » Ապարանի հրշեջ փրկարարները 19-ամյա հղի կնոջը անանցանելի ճանապարհով տեղափոխեցին հիվանդանոց
21:57
Ապարանի հրշեջ փրկարարները 19-ամյա հղի կնոջը անանցանելի ճանապարհով տեղափոխեցին հիվանդանոց

Այսօր` հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի տներից մեկում երիտասարդ կինը ծննդաբերում է, եւ շտապօգնության բրիգադը ճանապարհի մերկասառույցի եւ անանցանելիության պատճառով չի կարողանում մտնել գյուղ: 


Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները ամենագնացով կարողացել են մեծ դժվարությամբ անցնել անանցանելի ճանապարհը, ու հիմա հղի վիճակում գտնվող 19-ամյա Գյուլնարա Պետրոսյանին հարազատների հետ գյուղից տեղափոխում են Երեւան-Ապարան մայրուղի, որտեղից էլ շտապօգնության բրիգադը աղջկան կտեղափոխի Ապարանի հիվանդանոց: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան կնոջ ընտանիքի առաջնեկն է լինելու: 

Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ այս պահին ամենագնացը թաղվել է ձյան մեջ եւ չի կարողանում առաջ շարժվել, իսկ հրշեջ փրկարարները հղի կնոջը շուրջ 2 կմ կտեղափոխեն պատգարակով: 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գյուլնարա Պետրոսյանին փրկարարները եւ Ապարանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը հարազատների հետ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխեցին Ապարանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գյուլնարան ուրախությամբ պատմում էր, որ ապահով հասել է ծնարան եւ սպասում է իր առաջնեկի ծնվելուն: Գյուլնարայի ամուսինը զինվորական է, գտնվում է Քարվաճառում, արդեն տեղյակ է իրավիճակից եւ գալիս է կնոջ մոտ: Ուլտրաձայնային հետազոտությունը («էխո») ցույց է տվել, որ երեխան տղա է ծնվելու. նրան անվանակոչելու են Սամվել: 

Գ. Շամշյանը նաեւ հայտնում է, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակից» մինչ Նիգավան ճանապարհը մաքրված չէ ձյան շերտից, ինչի հետեւանքով դժվարանում է մեքենաների երթեւեկությունը:
Просмотров: 853 | Добавил: VAN | Теги: NEWS | Рейтинг: 4.5/2




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025