APARANBLOG.DO.AM Շաբաթ, 06.12.2025, 22:33
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Շաբաթ
06.12.2025
22:33

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 17 » ԱՊԱՐԱՆ
16:49
ԱՊԱՐԱՆ

  

Բնակչություն` 6614 

Մակերես` 27.7կմ2

Ապարանը քաղաքային համայնք է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարան է վերանվանվել 1935 թ։ Մինչեւ 1995 թ© եղել է քաղաքատիպ ավան եւ Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թ. վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ Քաղաքը գտնվում է Երեւան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Երեւան քաղաքից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր, իսկ մարզկենտրոնից 32 կիլոմետր դեպի հյուսիս։ Ըստ ժողովրդական ստուգաբանության անվանումը ծագել է ՙԱպարանք՚ անունից։ Սակայն գոյություն ունի մեկ այլ տարբերակ եւս։

Ըստ ավանդության ՙԱպարան՚ անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է ՙԱնպարան՚ անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է ՙԱպարան՚։

Ապարանն առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ դար) Կասալա անվանումով։ Հնում այն կոչվել է Քասաղ եւ եղել է Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ է 5-րդ դարում կառուցվել է Քասաղի ս. Խաչ հռչակավոր բազիլիկ եկեղեցին։

Ապարանը հայտնի է իր Բաշ Ապարանի հերոսամարտով, երբ 1918 թ. մայիսին հայ հայրենասերները այստեղ պարտության են մատնում թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու(Սպիտակ)-Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երեւան։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արեւելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տեւական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը` մինուս 6-8 աստիճանների միջեւ ըստ Ցելսիուսի սանղակի։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են։ 1831 թ© ունեցել է 386, 1873 թ©` 1353, 1914 թ.` 2337, 1931 թ©` 2666, 1959 թ.` 2662, 1979 թ©` 5990 բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ©) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից եւ Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաեւ եզդիներ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թ. տվյալների, առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47 տոկոսը տղամարդիկ են, 53 տոկոսը կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։

Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թթ.։ Տնտեսության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում ՙՀայգորգ՚ ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի եւ կարպետների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաեւ սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման եւ պանրի արտադրության գործարան։

Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր եւ արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 տոկոսը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը` 415 հեկտար։ Համայնքում նաեւ զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաեւ բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաեւ անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։


Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։


 

Просмотров: 2173 | Добавил: Gev | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025