APARANBLOG.DO.AM Չորեքշաբթի, 04.02.2026, 21:51
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Չորեքշաբթի
04.02.2026
21:51

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.40 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Դեկտեմբեր » 3 » Անգլիական հրաժեշտ
12:39
Անգլիական հրաժեշտ
Անգլիական հրաժեշտ

Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է…
Իմ փոքրիկ Մարին միշտ այսպես էր խոսում հրաժեշտի ու հեռացման պահերի մասին։ Ու նա իրոք վերջերս շատ էր խոսում դրա մասին։ Երբեմն անհանգստանում էի,գուցե ինչ-որ բան կա՞,որ ես չգիտեմ։ Հետո հանգստանում էի`պարզապես իմ փոքրիկին ճանաչելով։ Նա ուղղակի վախենում էր մեր սերը կորցնելուց։ Ես համոզված էի,իմ սերը պատկերացնել նա չէր կարող։ Չէ՞ որ մարդու ուղեղը ունակ չէ անսահմանը ճանաչելու… Բայց նա զգում էր իմ սերը։ Դրա մասին նա չգիտեր,սակայն զգում էր։ Զգում էր նույն քնքշանքն ու նրբությունը իմ նկատմամբ։ Նա պարզապես մի փոքրիկ ու նուրբ էակ էր։ Տե~ր Աստված,ո՞ր շնորհիս համար նրան ինձ պարգևեցիր… Ո՞ր շնորհիս համար ես ունեի նրան իմ գրկում տաքացնելու մեծագույն իրավունքը։ Մի՞թե ես պիտի արժանանայի այդ ոչ երկրային էակին։…
Նրան սիրելը բարդ էր ու նույնիսկ շատ բարդ։ Նրա մազերն ասես արեգակի վերջալույսի մահացող,բայց կյանքով ծփող շողեր լինեին։ Նրա աչքերն ասես հեքիաթային մի աշխարհ էին։ Իսկ շուրթերը…աչքս երբեք չէի կտրում իր շուրթերից,երբ խոսում էր։ Իսկ նա խոսում էր հանգիստ ու խաղաղ,երբեմն փոթորկախ ու ոգևորված։ Սակայն դրանից երբեք չէին տուժում իր նուրբ շուրթերը,որոնք գլխացավի լավագույն դեղն էին…
Նա խոսելիս այնքան շատ էր շարժվում։ Ու ընդհանրապես նրա միջից այնքան շատ զգացմունք էր ժայթքում։ Նա միշտ բողոքում էր,որ կարճ մատներ ունի և որ իմ ամուսնական մատանին իր մատը գեղեցիկ չի գրկի։ Ու նրա այդ բողոքի ակցիաներին ես պատասխանում էի լուռ ժպիտով։ Ու նա դա սիրում էր։ Նա սիրում էր խենթի նման վազել փողոցով ու գոռալ,թե ինչքան է ինձ սիրում։ Այո՛,նա դա անում էր ու չէր վախենում իր ներսից դուրս ժայթող զգացմունքների մասին խոսելուց։ Նա մի անգամ արագ մոտեցավ մի տղայի,ամուր բռնեց նրա օձիգից ու դեմքին նայելով ճչաց.-Դու հասկանու՞մ ես,որ ես Նրա~ն եմ սիրում,սիրու~մ եմ,սիրու~մ…

Անգլիական հրաժեշտԽեղճ տղան վախեցած իմ կողմն նայեց։ Ես էլի լուռ ժպտացի ու դրանից զատ ոչինչ չարեցի,որովհետև այդ խենթն անմիջապես վերադարձավ ինձ մոտ ու ասաց.
-Եթե պետք լինի,այդպես բոլորին կմոտենամ։ Ես դա կանեմ,դու գիտես..
Նա կաներ,ես գիտեմ։ Նա կաներ ցանկացած բան,որը ցանկանում էր։ Նա կհասներ ամեն ինչին,ինչը որ հաճո էր նրան։ՈՒ ես դեռևս զարմանում եմ…Նրա ներաշխարհն այնքան տարբեր էր ու այնքան խոցելի։ Բայց և միաժամանակ նա այնքան ամուր էր ու տոկուն։ Մի անգամ ասացի.-Քեզ կոտրելն անհնար է։ Ես դրանից վախենում եմ…Ես իրոք վախենում էի։ Նա իրականացնում էր իր բոլոր ցանկություններն ու այդ ամենից զատ նրան կոտրելն այնքան անհնար էր.. Ինչպե՞ս կարող էր նրա նման նուրբ ու փոքր էակն իր մեջ այդքան զգացմունք տիրապետել..Ինչպե՞ս կարող էր նրա նման զգացմունքային մարդն այդքան անխոցելի լիներ…Ես վախենում էի…Ու եթե հանկարծ այդ ուժեղ,բայց նուրբ հրաշքը զայրանում էր…Աստված մի արասցե…նա կոչնչացներ բոլոր նրանց,ովքեր կհանդիպեին նրա ճանապարհին։Ովքեր կփորձեին նրան զուտ մի բառ ասել կամ խանգարել։Օ~,այդ մարդիկ պարզապես նրա ոտքի տակ էին հայտնվում…Ու ես այդ ժամանակ էլ զարմանում էի…Նա այնքան կրքոտ էր,այրվող,թափանցիկ ու գաղտնի։Նա,որ այդքան տարբեր էր ու այդքան ճկվող,նա,ում կոտրելն անհնար էր,նա,որ ամեն պահի կարող էր եռացող ջրի նման այրել բոլորին..իր հանգստությունն իմ գրկում էր գտնում…Ախ,գրողը տանի,ինչպես էի սիրում ես այդ խելագարին։ Երբ վազելով գալիս ու փոքրիկ թռչնակի նման գիրկս էր մխրճվում,ուզում էի գրկել ամուր ու այլևս բաց չթողնել։Գրողը տանի,տեսնես ինչու՞ բաց թողեցի նրան այն օրը..գրկիցս..

Անգլիական հրաժեշտՄեքենայի մեջ էին։ Գլուխը դրեց ուսիս և քնեց։Ու քնեց այնքան արագ,որ չհասցրեցի էլ նկատել։ՈՒ ես նրան կրկին բացահայտեցի։ Այդ փոթորիկը կարող էր այդքան հանգիստ լինել։ Այդքան քնկոտ,այդքան թույլ,այդքան մեղմ…Նա այդ պահին խոցելի էր։Սակայն ոչ..նա իմ գրկում էր ու ես պատրաստ էի յուրաքանչյուրին ոտնատակ տալ,միայն թե չհասնեին նրան։ Այդ պահին ես հասկացա,թե ինչ ամուր կապ եմ զգում,ինչ ամուր երջանկություն,ինչ մարմնացած ու սիրված սեր եմ զգում։ Նա իմ գրկում էր,ու այդպես պիտի լիներ նույնիսկ մի քանի տարի անց։ Պիտի խուլ գիշերներում լիներ թույլ ու խոցելի,իսկ ես նրան պաշտպանեի բոլորից ու ամեն ինչից…Իմ փոքրիկ փոթորիկն իմ գրկում էր հանգստանում…

Գրողը տանի,ինչու՞ բաց թողի նրան գրկի

-Խոստացի՛ր,որ ինձ երբեք մեռած ծաղիկներ չես նվիրի։
Լուռ ձայնով արտաբերեց Մարին։ Նա չէր ցանկանում ծաղիկների մեջ մահ տեսնել։Ու ես երբեք նրան չնվիրեցի ծաղիկների հսկայական փնջեր..Նրա ճամփան շաղ չտվեցի վարդի թերթիկներով ու նրա լոգասենյակը չցողեցի վարդի յուղով..Նրան ցավեցնում էր այդ մահը..Նա այնքան տարբեր էր ու այնքան հարուստ..նրա ներաշխարհն այնքան գունավոր էր…
Ամբողջ ամառվա ընթացքում թաքուն ու զգույշ մանուշակներ աճեցրի,որ աշնան շեմին նրան նվիրեմ։ Այնքա~ն կուրախանար։ Միշտ ասում էր,որ հողի մեջ տնկած ծաղիկեր նվիրելուց ավելի գեղեցիկ ոչինչ չկա։ Չէ՞ որ այդպես մարդկանց սեր ու կյա~նք ենք նվիրում։ Կապուտաչյա մանուշակներով ես ցանկանում էի նրան նվիրել իմ սերը։ Նորից ու նորից նվիրել։ Ես նրա նման չէի կարողանում փայլել իմ զգացմունքներով։Նա այնքան խելագար էր։ Ասես մի կատաղի ծով լիներ,իսկ ես վրան ճախրող հանգիստ ճայ…

Նա այնքան էր սիրում աշունը։Բայց ես ատեցի այն։ Ատում եմ այնքան ուժեղ,ինչքան ուժեղ էին բոլոր զգացմունքները նրա։ Կիսամեռ մարմնիս բոլոր բջիջներով նողկանք եմ զգում աշնան նկատմամբ։ Ես ատում եմ այդ ոսկին,որ պատում է մեր ճամփեքը։Ես երբեք չեմ ների աշնանը..և ինձ..
Անգլիական հրաժեշտՄանուշակներս չհասցրի նվիրել,չհասցրի նրան նվիրել իմ աճացրած առաջին ծաղիկը։Չհասցրի նրա փոթորկվող էությանն իմ սերն էլ նվիրել կենդանի ու կյանքով շնչող ծաղիկներով։ Չհասցրեցի..

Մարի,Մարի՛,Մարի~,Մարիիի…

Միշտ ատել եմ հրաժեշտի պահը։ Այնքան տհաճ է գրկել մեկին,ում այլևս չես տեսնելու։ Ինչու՞ իզուր կեղեքել ու քերել առանց այդ էլ ցավացող սրտերը։ Ինչու՞ իզուր կազմակերպել հրաժեշտի երեկույթներ ու հանդիպումներ։ Մի՞թե հնարավոր է հեռանալիս ուրախանալ։ Երբ հատկապես հեռանում ես մի տեղից կամ մեկից,առանց ում կյանքդ,ճիշտն ասած,կյանքի նման չէ։ Ես նախընտրում եմ անգլիական հրաժեշտը։ Այդպես ցավն ավելի քիչ է…

Մարմինս աստիճանաբար կծկվում է։Մի տեսակ ցուրտ է։ Դատարկ։ Անհասկանալի։Անմարի…Մի տեսակ կորցրել եմ համը կյանքի։Մի տեսակ ամեն ինչ այնքան միատեսակ է…

Այսօր ես նրան նվիրեցի իմ աճացրած երկրորդ ծաղիկը…Ցավոք այդ ծաղիկը կկարողանա միայն նրա շիրիմը գրկել…

Անգլիական հրաժեշտ


Просмотров: 1119 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026