APARANBLOG.DO.AM Հինգշաբթի, 05.02.2026, 00:31
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 184  
  

Պրոֆիլ
Հինգշաբթի
05.02.2026
00:31

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.40 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Նոյեմբեր » 17 » Ակումբային այբենարան
14:00
Ակումբային այբենարան

Ակումբային այբենարան

ՄԻՋԱՎԱՅՐ
Ակումբ հաճախելիս անպայման որոշիր,թե ում հետ ես գնում:Ավելի լավ է ընկերախմբով` երեքից հինգ հոգով: Նախընտրելի է նաև, որ ձեր խմբում լինի գիտակից ու վստահելի մեկը, ում գուցե այնքան էլ չեք սիրում, բայց ով արբած վիճակում ձեզ մենակ չի թողնի և առաջին պատահած տաքսիով տուն կուղեկցի: Հատուկ ակումբասեր աղջիկների համար. Եթե դուք << Մատրիցա >> ֆիլմի << աղջիկը >> չեք, ով զգեստով մենակ կանգնած էր ակումբում և, ինչպես ասում են, << թույն >> տեսք ուներ, ապա ավելի լավ է ակումբ ներկայանալ ընկերոջ ուղեկցությամբ: Հակառակ դեպքում միայնակ անցկացրած ակումբային յուրաքանչյուր երեկո սպառնում է դառնալ վերձինը սեռական  ստրկությունից առաջ ( դե, գուցե մի քիչ չափազանցրի, սակայն ընդհանուր առմամբ դրա վերջաբանն այդպիսինն է ):

ԽՄԻՉՔ
Անկախ նրանից`  հաճախում ես ակումբ, թե ոչ, կարծում եմ` Red Bull էներգետիկ խմիչքին ծանոթ ես, իսկ Red Bull + օղի համադրությանը ծանոթ են բոլոր ակումբասերները: Red Bull-ը օղու հետ մի քանի անգամ ավելի ուժեղ է ազդում. Այնպես որ, եթե նպատակդ երեկոյի կեսից գետնին քարշ գալը չէ, ապա ավելի լավ է ընտրել օղի+բնական հյութ համակցությունը, ինչն ունի առավել մեղմ ազդեցություն: Այս դեպքում գինոցված լինելու զգացում ես ունենում, բայց և հայելու մեջ առավոտյան ծանոթ դեմք տեսնելու հավանականությունն ավելի մեծ է: Լինելով ալկոհոլի փորձառու շահագործ, ով հասցրել է ալկոհոլի միջոցով իրականցնել վնասակար բոլոր  փորձարկումները, կարող եմ ասել, որ ավելի լավ է երեկոյի ընթացքում երկու տեսակ խմիչքից ավելին չպատվիրել, իսկ որ էլ ավելի լավ է, հավատարիմ մնալ մեկ տեսակին: Իհարկե, հաջորդ օրը հիշել և ծանոթների մոտ պարծենալ, թե ինչպես ես ստամոքսիդ մեջ համատեղել յոթ տեսակի խմիչք, արժանի է հիացմունքի,բայց տարիներ  հետո շարքից դուրս եկած երիկամներն ու լեղապարկը հաստատ դրան արժանի չեն: Այնպես որ, գերադասելի է ակումբային երեկոյի ընթացքում հնարավորինս խելամտորեն խմել, չխարնել այն խմիչքները,  որոնք անծանոթ են օրգանիզմիդ:

ՀԱԳՈՒՍՏ
Վերջին երկու տարվա ընթացքում շատ քչերը կարողացան գիտակցել, թե ինչպես է պետք ճիշտ հագնվել ակումբ գնալիս: Կա երկու տարբերակ. այնպես, ինչպես հագնվում են Երևանում և այնպես, ինչպես հագնվում են ակումբ գնալիս: Նախ և առաջ` կարևոր է, որ հագուստը հարմար լինի.  Դժվար է պարել այն աղջկա հետ, ում փեշերը պարելու ժամանակ զբաղեցնում են պարահրապարակի կեսը: Եվ, ի վերջո, հիշիր` մարզահագուստը ակումբային հագուստ չէ, թեկուզ այն ուղարկել է արտասահմանում բնակվող հարազատներից մեկը և այն ցուցադրելու ցանկությունը շատ մեծ է: Ավելի լավ է հագնվել թեթև ու ազատ, անկաշկանդ, բայց միաժամանակ ակումբային փայլով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ
Ակումբային յուրաքանչյուր գեղեցիկ երեկո լուսաբանվում է ակումբային լրագրողների և << պապարացցիների >> կողմից, եթե վառ ու աչքի ընկնող կերպար ես, ապա մեծ է հավանականությունը, որ լուսանկարներդ կհայտնվեն այս կամ այն ժամանցային կայքում ու բլոգում: Եթե չես ուզում այդ նկարն ավելի շատ հիշեցնի կոտրված բազկաթոռի,քան մարդու, կանխազգալով նկարչի մոտենալը` ռազմական դիրք ընդունիր` աղջիկների համար<< ա լյա Քիմ Քարդաշյան գլամուր>> առաջ բերած շրթունքներով, տղաների համար` <<գովազդի տղայի >> հաջողակ երիտասարդի տեսքով: Իսկ եթե ինքնուրույն ոտքի վրա կանգնելն արդեն դժվար է, ապա լուսանկարվիր քիչ խմած ծանոթիդ հետ` համոզված լինելով, որ կարող ես վստահորեն հենվել նրա ուսին:

ՊԱՐԵԼ
Գաղտնիք չէ, որ << ակումբային հասարակության >> իննսուն տոկոսը  պարել չգիտի` չհաշված պարահրապարակում շիզոֆրենիայով կամ մկանային սպազմով տառապող հիշեցնող շարժումները, բայց դա ընդհանրապես կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ երեկո լինես ազատ և կարողանաս լիցքաթափվել: Ամեն դեպքում շատ ակտիվ շարժումներից էլ զգույշ եղիր. Ով գիտի` երաժշտությամբ տարված ում քիթը կարող ես անզգուշորեն կոտրել: Եթե նույնիսկ անկապ շարժումներին էլ չես տիրապետում կամ, ասենք, ամաչում ես, ապա կարող ես մի բաժակ թույլ ալկոհոլային խմիչքով կանգնել մի անկյունում և դեմքիդ արտահայտությամբ ցույց տալ, որ արդեն հոգնել ես ակումբային կյանքից, բայց եկել ես ուղղակի բարեկրթությունից դրդված, քանի որ հրավիրել են: Այն հարցին, թե ինչու չես պարում, երևանյան տարածված պարզ պատասխանը տուր` << մասսան չի դզում…>>:)  Ավելի լավ է մտածեն, որ շատ լավ եք պարում, պարզապես չեք ցանկանում ձեր վարպետությամբ ճնշել պարող չիմացողներին:

Просмотров: 2575 | Добавил: VAN | Теги: Ակումբային | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026