APARANBLOG.DO.AM Հինգշաբթի, 18.04.2024, 03:07
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Հինգշաբթի
18.04.2024
03:07

Вы вошли как: Гость IP Адрес: 3.138.122.195 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Նոյեմբեր » 14 » Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
17:11
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը

Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը

Ասում են` աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը… Տեսնենք, թե ինչ են ասում գույնը իրենց բնավորության մասին:

Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից:Կանաչաչյա աղջիկները երազում են ամուսնանալ ասպետի հետ: Թեկնածուների առջև նրանք առաջադրում են մի շարք պահանջներ: Արդարության համար նշենք, որ ոչ պակաս պահանջներ էլ նրանք իրենց առջև են դնում:
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
Մուգ շագանակագույն (սև) աչքեր
Աչքերի այս գույն ունեցող աղջիկները չափազանց տաքարյուն և աշխույժ են: Սիրաբանությունը նրանց համար օդի պես անհրաժեշտ է: Նրանք սիրում են վայելել շրջապատի ուշադրությունը: Նրանց կյանքը մի բեմադրություն է, որտեղ նրանց վիճակված է միմիայն գլխավոր հերոսուհու դերը: Նրանց անընդհատ պետք է հավաստիացնել, որ իրենք են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենախելացին: Առանց հաճոյախոսությունների այս չափաբաժնի նրանք անվստահ են զգում: Այս աղջիկները ձգտում են իշխանության, նրանք ագրեսիվ են և նախաձեռնող: Շուտ են նեղանում, սակայն շուտ էլ մոռանում են վիրավորանքները: Նրանք անմիջական են, հեշտ են հաստատում նոր ծանոթություններ և շատ լավ հումորի զգացում ունեն, որ կյանքի դժվարին պահերին վերածվում է ցինիզմի: Նրանք խանդոտ են, սակայն ձգտում են չբարձրաձայնել դրա մասին: Նրանք սիրում են տարբերվել ամբոխից և տանել չեն կարողանում, երբ իրենց ճնշում են:
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
Բաց շագանակագույն աչքեր
Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները ամաչկոտ են և հեշտ խոցելի: Նրանց բնորոշ վիճակը մտածմունքներն են, թե ինչ կլիներ և ինչ կարող է լինել: Նրանք սիրում են երազելու պրոցեսը, ինչը հաճախ չի հասնում երազանքը իրականության վերածելու գործողություններին: Նրանք ալարկոտ են: Սակայն հենց այս աղջիկներին է պետք հանձնարարել ամենադժվար գործերը, քանի որ նրանք այնքան կմտածեն, որ ի վերջո կգտնեն ամենաարդյունավետ լուծումը: Առաջին հայացքից նրանք շատ քնքուշ էակներ են, սակայն իրականում նրանք նախընտրում են ամեն ինչ ինքնուրույն անել:
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
Երկնագույն աչքեր
Այս աղջիկներն այնքան ռոմանտիկ ու երազկոտ են, որ եթե իրենց կյանքում բացակայում են իսկական զգացմունքներն ու էմոցիաները, ապա նրանք լիովին ի վիճակի են դրանք հորինել: Սակայն վառ արտահայտված զգացմունքայնությունը խոչընդոտ չի հանդիսանում բազմաթիվ սիրավեպերի և թեթևամիտ ինտրիգների համար: Իրենց երկրորդ կեսին նրանք բավականին ուշ են հանդիպում: Նրանք շատ խոցելի են, նրանց հեշտ է վիրավորել կամ զայրացնել, շատ ավելի դժվար է արժանանալ նրանց ներմանը: Այս աղջիկները կարող են անգամ տարիներ անց բառ առ բառ կրկնել իրենց հասցված վիրավորանքները: Նրանց տրամադրությունը շատ հաճախ է փոխվում, նրանք հաճախ են ընկնում դեպրեսսիայի մեջ: Շատ հաճախ այս աղջիկների մոտ ի հայտ են գալիս ամենատարբեր և ամենավառ տաղանդներ:
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
Կապույտ աչքեր
Կապուտաչյա աղջիկները հմայիչ են և զգացմունքային, նրանց զգացմուքները շատ ուժեղ են, եթե սիրահարվում են, ապա մինչև վերջին շունչը տրվում են իրենց զգացմունքներին: Ի դեպ նրանք ի վիճակի են նույնքան ուժգնորեն ատել նրանց, ում չեն հավանում: Նրանք սիրում են վիճել: Վիճաբանությունները նրանց թուլությունն են: Վիճաբանելիս նրանք իրենց զգում են ասես ձուկը ջրում: Կապուտաչյաները շատ սուբյեկտիվ են, որովհետև առաջին հերթին առաջնորդվում են իրենց համակրանքներով և հակակրանքներով, իսկ հետո արդեն բանականությամբ:
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
Մոխրագույն աչքեր
Մտածկոտ, հետաքրքրասեր, բարեհոգի և խելամիտ այս աղջիկները սիրում են պրակտիկ լինել և ամուր կանգնած են գետնին: Որպես կանոն նրանք ոչ մի տեղ չեն շտապում, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ հասցնում են: Նրանք տարբերվում են հաստատունությամբ և նախընտրում են ցույց չտալ իրենց զգացմունքները: Նրանք ապավինում են առողջ բանականությանը: Նրանք երջանկանում են, եթե իրենց կողքին է հայտնվում մեկը, ով հանդիսանում է նրանց ներշնչանքի աղբյուրը:
Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը

Просмотров: 1913 | Добавил: VAN | Теги: աչքերի | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024