APARANBLOG.DO.AM Կիրակի, 17.05.2026, 23:21
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Կիրակի
17.05.2026
23:21

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.217.84 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 23 » Լուս Լամբարյան:Լավ, վատ ու խելացի աղջիկներ
17:52
Լուս Լամբարյան:Լավ, վատ ու խելացի աղջիկներ
Lu
Լավ աղջիկները շատ են, սակայն մեծ պահանջարկ վայելում են վատ աղջիկները: Իսկ ինչ կասեք խելացի աղջիկների մասի՞ն… Տեսնենք-տեսնենք…
Լավ աղջիկները հավատում են տղամարդկանց, վատերը չեն հավատում, իսկ խելացիները չեն հավատում ոչ մեկին:
Լավ աղջիկները սպասում են սպիտակ ձիով ասպետի, վատերը` սև Մերսեդեսով միլիոնատերի, խելացիները գիտեն, որ երկուսն էլ հորինված կերպարներ են:
Լավ աղջիկները դառնում են հոգատար կանայք, վատերը` խելահեղ սիրուհիներ, խելացիները` հավատարիմ ընկերուհիներ:
Լավ աղջիկները քնում են գիշերազգեստով, վատերը` մերկ, խելացիները` ըստ իրավիճակի:
Լավ աղջիկները հագնվում են կոկիկ, վատերը` վուլգար, խելացիները`արագ:
Լավ աղջիկները հավատում են մաքուր սիրուն, վատերը` հաճախակի սիրուն, խելացիները` որակյալ սիրուն:
Լավ աղջիկները հավատարիմ են ամուսնուն, վատերը` սիրեկանին, խելացիները` երկուսին էլ:
Լավ աղջիկները փնտրում են իրենց էրոգեն գոտիները, վատերը գիտեն դրանք, խելացիները համարում են, որ չէրոգեն գոտի գոյություն չունի:
Լավ աղջիկներն աշխատանք ունեն, վատերը` հովանավոր, խելացիներն ունեն սեփական բիզնես:
Լավ աղջիկները սիրում են բոլոր երեխաներին, վատերը` միայն չափահասներին, խելացիները սիրում են իրենց սեփական երեխաներին:
Լավ աղջիկները արևայրուք են ընդունում լողազգեստով, վատերը` թոփլես, խելացիները` ստվերում:
Լավ աղջիկները զրկվում են կուսությունից ամուսնական առաջին գիշերը, վատերը` առաջին հարմար առիթի դեպքում, խելացիները` մի քանի անգամ:
Լավ աղջիկները տխրելիս արտասվում են, վատերը երգում են, խելացիները գնում են գնումների:
Լավ աղջիկները կարդում են հեքիաթներ, վատերը` Կամասուտրա, խելացիները` բժշկական գրականություն:
Լավ աղջիկները կոմպլեքսավորվում են կրծքի փոքր չափսից, վատերը պլաստիկ վիրահատություններ են անում, խելացիները հպարտանում են նրանով, ինչ ունեն:
Լավ աղջիկները վերաբերվում են սեքսին որպես պարտականություն, վատերը` որպես զվարճանք, խելացիները` որպես կյանքի մի մաս:
Լավ աղջիկները ասեղնագործում են, վատերը լուսացնում են ակումբներում, խելացիները փորփրում են համացանցը:
Լավ աղջիկները գիտեն պատրաստել, վատերը գիտեն պատվերներ տալ, խելացիները դիետա են պահում:
Լավ աղջիկները տիրապետում են օտար լեզուների, վատերը` ժարգոնին, խելացիները` իրենց սեփականին:
Լավ աղջիկները սիրով են զբաղվում, երբ սիրում են, վատերը` փողի դիմաց, խելացիները` երբ իրենք են ուզում:
Լավ աղջիկները ծանոթանում են տղայի հետ սեքսից առաջ, վատերը` սեքսից հետո, խելացիները` կախված դրա արդյունքից:
Լավ աղջիկները հավատում են դրախտին, վատերը` դժոխքին, խելացիները` Դարվինի տեսությանը:
Լավ աղջիկները դիտում են թոք-շոուներ, վատերը մասնակցում են դրանց, խելացիները ղեկավարում են նկարահանման պրոցեսը:
Լավ աղջիկները երկար սովորում են մեքենա վարել, վատերը գնում են վարորդական իրավունք, խելացիները վարձում են համակրելի վարորդի:
Լավ աղջիկները ցույց են տալիս, թե սիրում են սկեսուրին, վատերը չեն ճանաչում նրան, խելացիները սկեսուրից կիլոմետրերով հեռու են ապրում:
Հ.Գ. Նյութը հումորային է, պետք չի շատ լուրջ վերաբերվել գրածին: 
Просмотров: 1082 | Добавил: Lusine | Теги: աղջիկներ | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի լ տաքացում Մեսսի կծած Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ 25000 ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ Music Մրցույթ Հայաստան Նոր Ապարան VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց Նոր ալիք լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ Հակոբյանի արտահայտություներ Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Իրական Լոնդոն ինտերնետ Գործընթացը NEWS blog video barca Apple դիտումներ նյութերը դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto Անժելա Սարգսյան գիրք 132.000

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026