APARANBLOG.DO.AM Կիրակի, 07.12.2025, 00:15
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Կիրակի
07.12.2025
00:15

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 26 » Լուս Լամբարյան: Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
18:33
Լուս Լամբարյան: Աղջիկների աչքերի գույնը և նրանց բնավորությունը
Ասում են` աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը… Տեսնենք, թե ինչ են ասում աղջիկների աչքերի գույնը իրենց բնավորության մասին: Կանաչ աչքեր:Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից: Կանաչաչյա աղջիկները երազում են ամուսնանալ ասպետի հետ: Թեկնածուների առջև նրանք առաջադրում են մի շարք պահանջներ: Արդարության համար նշենք, որ ոչ պակաս պահանջներ էլ նրանք իրենց առջև են դնում: 


Մուգ շագանակագույն (սև) աչքեր:
Աչքերի այս գույն ունեցող աղջիկները չափազանց տաքարյուն և աշխույժ են: Սիրաբանությունը նրանց համար օդի պես անհրաժեշտ է: Նրանք սիրում են վայելել շրջապատի ուշադրությունը: Նրանց կյանքը մի բեմադրություն է, որտեղ նրանց վիճակված է միմիայն գլխավոր հերոսուհու դերը: Նրանց անընդհատ պետք է հավաստիացնել, որ իրենք են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենախելացին: Առանց հաճոյախոսությունների այս չափաբաժնի նրանք անվստահ են զգում: Այս աղջիկները ձգտում են իշխանության, նրանք ագրեսիվ են և նախաձեռնող: Շուտ են նեղանում, սակայն շուտ էլ մոռանում են վիրավորանքները: Նրանք անմիջական են, հեշտ են հաստատում նոր ծանոթություններ և շատ լավ հումորի զգացում ունեն, որ կյանքի դժվարին պահերին վերածվում է ցինիզմի: Նրանք խանդոտ են, սակայն ձգտում են չբարձրաձայնել դրա մասին: Նրանք սիրում են տարբերվել ամբոխից և տանել չեն կարողանում, երբ իրենց ճնշում են:


 Բաց շագանակագույն աչքեր: Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները ամաչկոտ են և հեշտ խոցելի: Նրանց բնորոշ վիճակը մտածմունքներն են, թե ինչ կլիներ և ինչ կարող է լինել: Նրանք սիրում են երազելու պրոցեսը, ինչը հաճախ չի հասնում երազանքը իրականության վերածելու գործողություններին: Նրանք ալարկոտ են: Սակայն հենց այս աղջիկներին է պետք հանձնարարել ամենադժվար գործերը, քանի որ նրանք այնքան կմտածեն, որ ի վերջո կգտնեն ամենաարդյունավետ լուծումը: Առաջին հայացքից նրանք շատ քնքուշ էակներ են, սակայն իրականում նրանք նախընտրում են ամեն ինչ ինքնուրույն անել: Երկնագույն աչքեր: Այս աղջիկներն այնքան ռոմանտիկ ու երազկոտ են, որ եթե իրենց կյանքում բացակայում են իսկական զգացմունքներն ու էմոցիաները, ապա նրանք լիովին ի վիճակի են դրանք հորինել: Սակայն վառ արտահայտված զգացմունքայնությունը խոչընդոտ չի հանդիսանում բազմաթիվ սիրավեպերի և թեթևամիտ ինտրիգների համար: Իրենց երկրորդ կեսին նրանք բավականին ուշ են հանդիպում: Նրանք շատ խոցելի են, նրանց հեշտ է վիրավորել կամ զայրացնել, շատ ավելի դժվար է արժանանալ նրանց ներմանը: Այս աղջիկները կարող են անգամ տարիներ անց բառ առ բառ կրկնել իրենց հասցված վիրավորանքները: Նրանց տրամադրությունը շատ հաճախ է փոխվում, նրանք հաճախ են ընկնում դեպրեսսիայի մեջ: Շատ հաճախ այս աղջիկների մոտ ի հայտ են գալիս ամենատարբեր և ամենավառ տաղանդներ: 
Կապույտ աչքեր: Կապուտաչյա աղջիկները հմայիչ են և զգացմունքային, նրանց զգացմուքները շատ ուժեղ են, եթե սիրահարվում են, ապա մինչև վերջին շունչը տրվում են իրենց զգացմունքներին: Ի դեպ նրանք ի վիճակի են նույնքան ուժգնորեն ատել նրանց, ում չեն հավանում: Նրանք սիրում են վիճել: Վիճաբանությունները նրանց թուլությունն են: Վիճաբանելիս նրանք իրենց զգում են ասես ձուկը ջրում: Կապուտաչյաները շատ սուբյեկտիվ են, որովհետև առաջին հերթին առաջնորդվում են իրենց համակրանքներով և հակակրանքներով, իսկ հետո արդեն բանականությամբ: 

 Մոխրագույն աչքեր: Մտածկոտ, հետաքրքրասեր, բարեհոգի և խելամիտ այս աղջիկները սիրում են պրակտիկ լինել և ամուր կանգնած են գետնին: Որպես կանոն նրանք ոչ մի տեղ չեն շտապում, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ հասցնում են: Նրանք տարբերվում են հաստատունությամբ և նախընտրում են ցույց չտալ իրենց զգացմունքները: Նրանք ապավինում են առողջ բանականությանը: Նրանք երջանկանում են, եթե իրենց կողքին է հայտնվում մեկը, ով հանդիսանում է նրանց ներշնչանքի աղբյուրը:
Просмотров: 1099 | Добавил: Lusine | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025