APARANBLOG.DO.AM Շաբաթ, 06.12.2025, 22:41
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Շաբաթ
06.12.2025
22:41

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Օգոստոս » 13 » 3 պատճառ, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ մարզական հեռուստաալիք
17:10
3 պատճառ, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ մարզական հեռուստաալիք


Ալբանիա - Հայաստան ընկերական խաղը չհեռարձակելու փաստը հերթական բողոքի ալիքն է բարձրացրել Հայաստանում: Նույնիսկ Facebook սոց. ցանցում բացվել է էջ, որը կոչ է անում «Արմենիա» հեռուստաընկերությանը զրկել ազգային հավաքականի խաղերը ցուցադրելու իրավունքից:

Ալբանիա-Հայաստան խաղը Հայաստանում կդիտեն ինտերնետո՞վ

ArmFootball.com-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին՝ առաջարկելով դրա լուծման երևի թե միակ ճիշտ տարբերակը: Այն է՝ մեր երկրում պետք է բացվի մի հեռուստաալիք, որը բացառապես մարզական բնույթ կկրի: Փորձենք հիմնավորել.

1-ին պատճառ՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղերի, մարզումների և այլ նորությունների բարձրակարգ լուսաբանում.

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը (բացառությամբ առաջատար երկրների դեմ խաղերի, որոնք հեռարձակում են այդ երկրների հեռուստաալիքները) նկարահանվում և եթեր են հեռարձակվում անչափ վատ որակով, ինչի պատճառը շատ հին տեխնիկան և որակյալ մասնագետների բացակայությունն է: Ամենաթարմ օրինակը Լյուքսեմբուրգ - Հայաստան ընկերական հանդիպումն էր: Այդպիսի պրակտիկան անընդունելի է եվրոպական երկրների, նույնիսկ՝ հետխորհրդային տարածաշրջանի շատ երկրների համար: Հավաքականի խաղը ֆուտբոլասերները կարողացան հետևել միայն սիրողական նկարահանման միջոցով,  (ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն կազմակերպիչներին), սակայն այդպես հետևել ֆուտբոլային խաղին պարզապես անհնար է, իսկ խաղի ռադիոհեռարձակումը, մեղմ ասած, 21-րդ դարում պարզապես ծիծաղելի է: Մարզական հեռուստաալիքի առկայությունը անհրաժեշտ է հենց այսպիսի դեպքերի համար, որպեսզի մեր հեռուստաընկերությունները ոչ թե ակնկալեն պարզապես ցուցադրել ուրիշների որակյալ կամ անորակ ազդանշանները, այլ հենց իրենք ապահովեն այդ ազդանշանը, և, ինչու ոչ, վաճառեն որակյալ ազդանշանը մեր մրցակցի հեռուստաալիքներին: Բացի այդ, այդպես հայաստանաբնակ հազարավոր երկրպագուներ, ովքեր չունեն ինտերնետի հասանելություն, կարող են մշտապես տեղյակ լինել ազգային հավաքականին առնչվող տարատեսակ լուրերին՝ որակյալ հաղորդաշարների և տեսանյութերի միջոցով:

2-րդ պատճառ՝ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության մակարդակի զգալի առաջընթաց. Սեփական մարզական հեռուստաընկերություն ունենալու պարագայում կարելի է անչափ մեծացնել ՀՀ առաջնության մակարդակը: Այստեղ ճիշտ կլինի բերել Ռուսաստանի օրինակը, որտեղ «Наш Футбол» հեռուստաալիքը ամեն մրցաշրջանում տասնյակ միլիոնավոր դոլարներ է տալիս ՌՊԼ-ին՝ ՌԴ-ի տարածքում ՌՊԼ-ի հեռարձակման բացառիկ ներկայացուցիչը լինելու համար: Այդ գումարը հավասարապես բաշխվում է բոլոր ակումբների միջև, ինչը ևս նպաստում է առաջնության մակարդակի բարձրացմանը: Իհարկե, շատերը կարող են ասել, որ հայաստանյան ալիքները չունեն այդպիսի ահռելի բյուջե, սակայն վերընշված հեռուստաալիքը նույնպես չէր ունենա այդպիսի ահռելի բյուջե, եթե չլիներ խաղերի հեռարձակման բացառիկ ներկայացուցիչը՝ այդպիսով «ստիպելով» բոլոր ֆուտբոլասերներին և բուքմեյքերական գործակալություններին բաժանորդագրվել իրենց ալիքին և վճարել ամսական ֆիքսված գումար ալիքին հետևելու համար: Իհարկե, Հայաստանի պարագայում խոսք գնալ չի կարող ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարների մասին, սակայն այս կերպ կարելի է իրապես բարելավել թե՛ առաջնության հեռարձակման մակարդակը, թե՛ ակումբների ֆինանսական վիճակը, թե՛ առաջնության մասսայականացումը: 

3-րդ պատճառ՝ հայ երկրպագուն հնարավորություն կունենա հայկական ալիքով հետևելու միջազգային մարզական իրադարձություններին. իհարկե, մարզական ալիքը չի կարող «գոյատևել» միայն հայկական մարզական իրադարձությունների հաշվին: Ավելին, եթերի «առյուծի բաժինը» լինելու է միջազգային սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը: Նման ալիքի պարագայում բոլոր առաջատար առաջնությունները՝ Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա (նույնիսկ՝ Ֆրանսիա), կհեռարձակվեն այդ ալիքով: Այս ցուցակին պետք է ավելացնել նաև Չեմպիոնների Լիգան, Եվրոպայի Լիգան, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև մարզական այլ կարևոր իրադարձությունները: Որակյալ աշխատանքի դեպքում հնարավոր է ռուսական ալիքներից «խլել» բոլոր հայ հեռուստադիտողներին, քանի որ, եկե՛ք ընդունենք, որ մեծամասամբ հայկական հեռուստեսությամբ ֆուտբոլին հետևում են միայն նրանք, ովքեր պարզապես չունեն կաբելային հեռուստատեսություն, կամ էլ՝ չգիտեն, թե ինչպես համացանցով հետևել խաղերին: Եվ սա ունի իր օբյեկտիվ պատճառները: Չփորձելով փնովել կամ թերագնահատել հայ մեկնաբաններին, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ ռուսական մեկնաբանությամբ խաղերին հետևելը շատ ավելի հաճելի է: Նախ՝ մեկնաբանները բավական պատրաստված են մոտենում հանդիպումներին, ինչը չկա Հայաստանում: Ամեն մեկնաբան ունի հստակ ուղղվածություն, երբ յուրաքանչյուր մեկնաբանի վստահվում է հիմնականում մեկ կամ երկու ազգային առաջնություն: Հենց այդպիսի անհատական մոտեցումը հնարավորություն է տալիս մեկնաբանին կատարյալ տիրապետելու տվյալ առաջնությանը: Այսպիսի «մանրուքներն» էլ հենց գրավում են հեռուստադիտողին, ով միշտ ցանկանում է ստանալ որակյալ «արտադրանք»:

ՀԳ. իհարկե, այս ամենի հետ պետք է հաշվի առնվի նաև նախագծի շահութաբերությունը, սակայն, ճիշտ ներդրումների արդյունքում հնարավոր է լավ եկամուտ ստանալ: Կրկին կարելի է որպես օրինակ բերել ռուսական «НТВ Плюс»-ը, որն իր հիմնական եկամուտը ստանում է տարատեսակ ամսեկան փաթեթների վարձից, որը լիուլի բավարար է, որպեսզի հեռուստաընկերությունը գրեթե հրաժարվի գովազդատուների ծառայություններից: Մեր դեպքում կարելի է այդ երկու ֆինանսական ուղղությունները համատեղել: Լավ մարզական ալիքի պարագայում յուրաքանչյուր մարզասեր պատրաստ կլինի ամսեկան վճարել որոշակի գումար ալիքին բաժանորդագրվելու համար, իսկ եթե դրան էլ գումարենք ալիքի եթերի տարատեսակ գովազդներից ստացվող եկամուտները, ապա այդ նախագիծը կարող է դառնալ բավական հաջողակ և շահութաբեր: Վերջիվերջո, մարզական ալիքներ կան բոլոր զարգացած երկրներում, այդ թվում՝ մեր բոլոր հարևանների մոտ, ինչը ևս ապացուցում է, որ նման ալիքի առկայությունը օդ ու ջրի պես հարկավոր է հայկական հեռուստաեթերին:

 FIFA. Նեյմարը` լավագույն տրանսֆեր

 

Պարույր ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ArmFootball.com

Просмотров: 1130 | Добавил: VAN | Теги: ֆուտբոլ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025