
Երբեք ուշ չէ բացահայտել դրանք նորից
Անկախ նրանից, երիտասարդ եք դուք, թե տարեց, այս աշխարհում եղել են, կան ու կլինեն բաներ, որոնց գոյության մասին դուք չէիք էլ կարող կասկածել: Ուղղակի հնարավոր չէ իմանալ ամեն ինչ: Ահա, թե ինչու ենք ցանկանում ձեզ հետ կիսվել այդ փաստերով: Աչքի անցկացրեք դրանք և համոզվեք, որ մեզ շրջապատող աշխարհն անկրկնելի է և հիասքանչ:
Սկսած 1916 թվականից ԱՄՆ-ում արգելված է փոստով շինություն ուղարկել: Օրենքն առաջացել է նախադեպից, երբ մի տղամարդ 40 տոննայանոց տունն ուղարկել է Յուտա նահանգի միջով՝ փորձելով խուսափել հարկերից:

1997 թվականին Մեքսիկայում տեղացել է գորտերի անձրև և նույնիսկ փոթորիկ:

Քնած ժամանակ դուք հոտեր չեք զգում:

Տիեզերագնացներին չի թույլատրվում բաց տիեզերք թռչելուց առաջ օգտագործել լոբի, քանի որ սկաֆանդրի մեջ լցվող գազը կարող է վնասել նրանց:

Կոկորդիլոսներն ավելի խելացի են, քան կարծում ենք: Նրանք դիտմամբ քարեր են կուլ տալիս, որպեսզի ավելի խորը ընկղմվեն:

Բութանն այնքան խորհրդավոր երկիր է, որ ոչ ոք չգիտի, թե որքան մարդ է այնտեղ բնակվում: Վերջին մարդահամարն այդ երկրում անցկացվել է 1975 թվականին:

Բևեռային արջերից «տարեցները» սովորաբար ուտում են որսի կաշին և յուղը, իսկ միսը թողնում են ձագուկներին: Ինչպիսի հոգատար գիշատիչներ:

Որոշ էսկիմոսների մոտ այնքան ցուրտ է, որ նրանք սառնարան են օգտագործում սննունդը ցրտահարությունից փրկելու համար:

Համաշխարհային օվկիանոսում կա մոտավորապես 200 անգամ շատ ոսկի, քան գտել են մեր մոլորակի պատմության ընթացքում:

Ուիլյամ Շեքսպիրն իր անունն արտասանում էր մի քանի տարբեր միջոցներով:

Առյուծներ վարժեցնողները հաճախ են աթոռ կիրառում, քանզի առյուծները կարողանում են կենտրոնանալ միայն մեկ թիրախի վրա: Իսկ, երբ այդ ահեղ գիշատիչների վրա միաժամանակ շարժվում են աթոռի չորս ոտքերը, նրանք կորցնում են իրենց և նահանջում:

Մինչ ռետինի հայտնագործությունը, մարդիկ թանաքն ու մատիտը ջնջում էին հացի կտորով:

Ձեր ուղեղն ավելի ակտիվ է, երբ դուք քնած եք, քան հեռուստացույց դիտելիս:

Հերակլես-բզեզը կշռում է ընդամենը 100 գրամ, իսկ բարձրացնել կարող է մինչև 8կգ, ինչը թույլ է տալիս նրան համարել երկրագնդի ամենաուժեղ կենդանին:

Ճապոնիայում կա մի առասպել, ըստ որի, եթե հովանոցը բավական երկար ժամանակ անգործ դրված է լինում, ապա փոխակերպվում է միաչքանի և միոտանի, թռվռացող, Կասա-Օբակե անունով փոքրիկ սատանայի:

Ինքնասպասարկման սկզբունքով աշխատող աշխարհում առաջին ռեստորան (գտնվում է Նյու Յորքում) թույլատրվում էր այցելել միայն տղամարդկանց: Հաճախորդները սնվում էին կանգնած:

Հակաբեղմնավորիչ կոճակներն ազդում են նաև գորիլաների վրա:

Կոլիբրինները չեն կարողանում քայլել:

Նյու Հեմփշիր նահանգի համարանիշների վրայի կարգախոսը նշանակում է «Ապրիր ազատ կամ մեռիր»: Դրանք պատրաստվում են նույն նահանգի բանտի կալանավորների կողմից:

Աստվածաշնչում չի հիշատակվում խնձորի մասին, որը կերել էին Ադամն ու Եվան: Կա միայն հիշատակում ինչ-որ ծառի պտղի մասին:

Ֆրանսիայում արգելված է վաճառել մարդկային դեմք չունեցող տիկնիկներ:

Զառի հակառակ կողմերում գտնվող թվերի գումարը հավասար է 7-ի (1:6, 5:2, 3:4):

«Կանադան»-ն հնդկական բառ է և նշանակում է «մեծ գյուղ»:

Նեպալն աշխարհի միակ երկիրն է, որի դրոշը ոչ քառակուսի ոչ էլ ուղղանկյուն է:

Մարդը, ում ձեռքին տաք ըմպելիքով բաժակ կա, շրջապատի մարդիկ էլ են թվում ջերմ՝ առավել ընկերասեր և առատաձեռն:

|