Aparanblog.do.am-ն ամփոփում է մրցաշրջան-2012-ը՝ ներկայացնելով ավարտվող տարվա 10 գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները:
1. ԻսպանիանպաշտպանեցԵվրոպայիչեմպիոնիտիտղոսը
Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Լեհաստանում եւ Ուկրինայում կայացած Եվրո-2012-ի եզրափակիչում իսպանացիները ոչ մի շանս չտվեցին մրցաշարի լավագույն թիմերից մեկին՝ Իտալիայի հավաքականին, եւ արժանի հաղթանակ տարան 4:0 հաշվով: Եվրոպայի առաջնության եզրափակիչներում ոչ մի թիմի չէր հաջողվել հաղթել 4 գնդակի առավելությամբ: Իսպանիայի հավաքականը դարձավ առաջին եվրոպական թիմը, որին հաջողվեց երեք անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել խոշոր մրցաշարերում:
2. «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Կիսաեզրափակիչում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը պայքարից դուրս թողեց կատալոնական «Բարսելոնային»՝ մատուցելով մրցաշրջանի ամենամեծ անակնկալներից մեկը:
Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում լոնդոնցիները հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասան Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում մյունխենցիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը գերազանց գործեց՝ որսալով գնդակը: Ռոբերտո Դի Մատեոն «Չելսիին» պարգեւեց այդքան սպասված չեմպիոնական տիտղոսը, սակայն 2012/2013 մրցաշրջանում իտալացի մարզիչը հեռացվեց լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնցի:
2012 թվականի ընթացում կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ 91 գոլի հեղինակ: 25-ամյա արգենտինացին գերազանցեց Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ռմբարկու Գերդ Մյուլերի՝ մեկ օրացուցային տարվա արդյունավետության ռեկորդը: 1972-ին լեգենդար գերմանացին խփել էր 85 գնդակ: Մեսիի ռեկորդն ընդգրկվեց նաեւ Գինեսի ռեկորդների գրքում:
4. ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը բարձրացավ իր համար ռեկորդային՝ 41-րդ տեղ
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում տպավորիչ մրցելույթներ ցուցադրելու արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ փետրվարի 15-ին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումհայտնվեց 41-րդ տեղում: Դա ռեկորդային ցուցանիշ էր Հայաստանի հավաքականի համար:
5. Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Հենրիխ Մխիթարյանը՝ ռեկորդի շեմին
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը բարելավելուն:
Ուկրաինայի ընթացիկ առաջնության մեկնարկային 18 տուրերում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում է ուկրաինացի հարձակվողներ Սերգեյ Ռեբրովին եւ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: Եվս 5 գոլ խփելու դեպքում Հենրիխը կգերազանցի Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը:
6. Գվարդիոլան հեռացավ «Բարսելոնայից». Gracias Pep
Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին:
Գվարդիոլայի օրոք «Բարսելոնան» 13 տիտղոս է նվաճել 16 մրցաշարերում։ 41-ամյա մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցում էր 2008 թվականից։ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում:
7. «Ռեալը» Մոուրինյոյի հետ Իսպանիայի չեմպիոն հռչակվեց ռեկորդային 100 միավորով
Չորս տարվա ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալը» դարձյալ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Ընդ որում՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը ռեկորդային՝ 100 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նախկինում ոչ մի թիմի չէր հաջողվել 100 միավոր հավաքել Իսպանիայի առաջնությունում: Արքայական ակումբը 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոն էր հռչակվել 2007/08 մրցաշրջանում:
8. Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում
Հայաստանի հավաքականը մեկնարկեց 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում: Մեկնարկային տուրում Վարդան Մինասյանի թիմը դժվարին պայքարում նվազագույն հաշվով հաղթեց Մալթային, իսկ չորս օր անց եւս մեկ արտագնա խաղ անցկացրեց՝ պարտվելով բուլղարացիներին՝ 0:1: Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հրազդան» ստադիոն ժամանեց Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց Հայաստանի թիմին: Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը, սակայն այդ գոլը ոչնչով չօգնեց Հայաստանի թիմին: B խմբում Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 3 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը: Վարդան Մինասյանի թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումտարին ավարտեց 75-րդ տեղում:
9. «Մանչեսթեր Սիթին» գերդրամատիկ պայքարում հռչակվեց Անգլիայի չեմպիոն
«Մանչեսթեր Սիթին» 44 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց Անգլիայի չեմպիոն: Ռոբերտո Մանչինիի թիմը գերդրամատիկ պայքարում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Պրեմյեր լիգայի վերջին տուրում մանչեսթերցիները 3:2 հաշվով հաղթեցին Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»: Ընդ որում՝ մինչեւ հանդիպման 91-րդ րոպեն «Մանչեսթեր Սիթին» պարտվում էր 1:2 հաշվով: Եթե Մանչինիի թիմը պարտվեր կամ ոչ ոքի խաղար, ապա չեմպիոնի տիտղոսը 20-րդ անգամ բաժին կհասներ «Մանչեսթեր Յունայթեդին»:
10. Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Սպարտակ»
Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու մասին: 25-ամյա Մովսիսյանը 4.5 տարվա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ՝ դառնալով Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի ամենաթանկ տրանսֆերներից մեկը:
Շատերը նշեցին, որ Մովսիսյանը պետք է տեղափոխվեր ավելի բարձրակարգ ակումբ, իսկ ոմանք էլ կարծում են, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը դեռ պետք է ապացուցի, որ արժանի է խաղալ «Սպարտակի» մեկնարկային կազմում: Ռուսաստանի առաջնության մեկնարկային 19 տուրերում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 խաղի եւ դարձել է 9 գոլի հեղինակ: