APARANBLOG.DO.AM Հինգշաբթի, 28.03.2024, 17:08
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Հինգշաբթի
28.03.2024
17:08

Вы вошли как: Гость IP Адрес: 54.196.27.122 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մայիս » 23 » Ապարանցիները պահանջում էին չեղարկել Ֆիզմաթ դպրոցը փակելու որոշումը (տեսանյութ)
19:41
Ապարանցիները պահանջում էին չեղարկել Ֆիզմաթ դպրոցը փակելու որոշումը (տեսանյութ)

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր կեսօրին մոտ հավաքվել էին Ապարանի Ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները և պահանջում էին, որպեսզի չեղյալ համարվի դպրոցը փակելու մասին կառավարության որոշումը։

Ցուցարարների ձեռքին կային «Հավատում ենք, որ կփոխեք N231-որոշումը», «Հարգե՛ք 8000 բնակիչների կամքը», «Ակնկալում ենք նախագահի աջակցությունը» և այլ վերտառությամբ ցուցապաստառներ։

Ըստ կառավարության որոշման, պետք է փակվի Ապարանի 127 աշակերտ ունեցող Ֆիզմաթ դպրոցը, ուր հաճախում են մոտակա 40 գյուղերի երեխաներ:

Ցուցարարները պնդում էին, որ առանց պատճառաբանության, իրենց միայն տեղեկացվել է, որ դպրոցը վերամիավորվելու է Ապարանի շրջանի ավագ դպրոցին, իսկ Ֆիզմաթ դպրոցի փոխարեն՝ ռազմական վարժարան է բացվելու:

«Որքան ռազմական վարժարանն է կարևոր, այնքան էլ՝ ֆիզմաթ դպրոցը, որովհետև մենք ուզում ենք գիտելիքային տնտեսություն ունենալ մեր երկրում, որպեսզի երկիրը աճի, իսկ գիտելիքային տնտեսություն ունենում են այն երկրները, երբ տվյալ երկիրը բնագիտական գիտելիքներով հարուստ աշակերտներ և ուսանողներ է ունենում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արթուր Կոստանյանը:

«Քսաներեք տարվա պատմություն ունի այս դպրոցը, տվել է յոթ գիտությունների թեկնածուներ, երեք դոկտորներ: Այդ դպրոցն են փակում, ինչի՞ համար»,- վրդովված ավելացրեց ծնող Հայկազ Սեդրակյանը:

Թե ինչո՞ւ այլևս կառավարությունը կամ ԿԳ նախարարությունը նպատակահարմար չեն գտնում, որ դպրոցը շարունակի իր գործունեությունը, հավաքվածներն անտեղյակ էին։

«Ասում են, որ ֆինանսական դժվարություններ կա այն դեպքում, երբ կառավարությունն ասում է գրանցվել է 4-5% բյուջեի աճ, կարծում եմ, դա հիմնավորում չէ»,- ասաց դպրոցի նախկին շրջանավարտ Արկադի Պետրոսյանը:

Նա նշեց, որ 23 տարի առաջ դպրոցը հիմնադրվել է Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: «Դա պատահական չէր, քանի որ Ապարանը լինելով բարձր լեռնային գոտում, այստեղ ավելի շատ զարգացած է ֆիզմաթ թեքումը: Մոտ 40 գյուղերից երեխաներ կան, որոնցից 6-ը մնում են հանրակացարանում, այդ դպրոցի երեխաները ուրիշ ելք չեն ունենալու, այսինքն՝ այլընտրանք չի լինելու, կամ պետք է գնան իրենց գյուղերը, կամ էլ գումար հայթայթեն ու գան Երևանի դպրոցներ»,- ասաց Արկադի Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Ապարանի Ֆիզմաթ դպրոցը համեմատում են Երևանի Ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի հետ:

«Ինչո՞ւ չեն Ապարանի ավագ դպրոցը վերամիավորում ֆիզմաթ դպրոցին: Դպրոցում դասավանդում է 4-5 գիտության թեկնածու, դե, որոշում կայացրեք, թե ո՞նց կարող է այդ դպրոցը փակել»,- միջամտեց բողոքավորներից մեկը՝ Վրեժ Հովհաննիսյանը:

Հավաքվածները վստահեցրեցին, որ վճռական են տրամադրված և թույլ չեն տա, որպեսզի լավ կրթություն ստանալու հնարավորություն ունենան միայն Երևանի վարժարանների աշակերտները:




Աղբյուրը` tert.am
Просмотров: 1286 | Добавил: VAN | Теги: փակել, դպրոցը, Ֆիզմաթ, Ապարան | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 1
0  
1 Amanda   (18.06.2012 22:55) [Նյութ]
What a pleasure to meet someone who thinks so clerlay

w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024