Samsung ընկերությունը 412 հազ դոլարի կորուստ է ունեցել Սեուլում իր գործարաններից մեկում տեղի ունեցած 10 րոպեանոց հոսանքազրկման պատճառով, գրում է All voices.com-ը: LCD հեռուստացույցներ արդադրող գործարանում հոսանքազրկման յուրաքանչյուր վայրկյանի «արժեքը» եղել է 41 հազար դոլար: Գործարանի աշխատողներից մեկի խոսքերով` ժամանակին էլեկտրականությունը չվերականգնելու դեպքում` ընկերությունը հնարավոր է մի քանի մլն դոլարի վնաս կրեր: Նա նաև ավելացրել է, որ այդ պահին արդադրման գործընթացում գտնվող հեռուստացույցերի և համակարգիչների վահանակների 70 %-ը դուրս է եկել շարքից և այլևս պիտանի չէ օգտագործման: Այժմ ընկերությունը փորձում է վերկանագնել գործարանի բնականոն աշխատանքը, ինչից հետո կհաշվարկի կրած կորուստների իրական չափը: |