Մեր մուտքի 5-րդ հարկում մի ծեր տատիկ է ապրում: Ամուսինը մահացել է 5 տարի առաջ: Իսկ աղջիկը՝ ամուսնու և երկու երեխաների հետ երկու տարի առաջ զոհվեց ավտովթարից: Մի օր, երբ վերադառնում էի համալսարանից, մեր մուտքի դռան վրա հայտարարություն էր փակցված. «Կորցրել եմ 1000 դրամ: Գտնողին խնդրում եմ վերադարձնել 76 բնակարան: Թոշակս շատ քիչ է, հազիվ հացին է բավարարում»: 76 բնակարանում ապրում էր տատիկը: Ուրախ-ուրախ պայուսակիցս հանեցի 1000 դրամ և բարձրացա 5-րդ հարկ: Երբ փողը տվեցի տատիկին, սկսեց լաց լինել. - Դու տասներկուերորդ մարդն ես, որ ինձ փող է բերում,- ասաց: Ես ժպտացի և արդեն ուզում էի հեռանալ, երբ տատիկը խնդրեց. - Ի՞նչ կլինի, պոկի՛ր հայտարարությունը: Այն ես չեմ փակցրել: Մարդկանց բարությունն ու կարեկցանքը ինձ հույս է ներշնչում… «Որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք» (Եփես. 2:10)։ Աղբյուր՝ newgeneration.am |