23.05.2012 տեղի ունեցավ Ապարանի հասարակության, ֆիզմաթ դպրոցի աշակերտների և մանկավարժների բողոքի ակցիան ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց: Ակցիայի մասնակիցները բողոքում էին կառավարության 231-Ն որոշման դեմ, ըստ որի` Ապարանի ֆիզմաթ դպրոցը պետք է միացվի Ապարանի ավագ դպրոցին: Ակցիային մասնակցում էին Ապարան քաղաքի շուրջ 100 բնակիչներ, աշակերտների ծնողներ, ֆիզմաթ դպրոցի բարձր դասարանների 40 աշակերտներ և դպրոցի 12 աշխատակիցներ: Ակցիայի ընթացքում մասնակիցների շարքերն համալրվեցին նաև դպրոցի նախկին շրջանավարտներով, ուսանողներով:
Ակցիան անցավ բարձր կազմակերպվածությամբ, օրինապահ մարմինների հետ փոխադարձ ընբռնման և քայլերի համաձայնեցման մթնոլորտում: