APARANBLOG.DO.AM Երեքշաբթի, 11.12.2018, 07:40
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 800  
  

Պրոֆիլ
Երեքշաբթի
11.12.2018
07:40

Вы вошли как: Гость IP Адрес: 35.175.182.106 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2014 » Հունիս » 28 » Top 11. Ֆուտբոլի հավաքական՝ կազմված Game Of Thrones սերիալի հերոսներից
00:55
Top 11. Ֆուտբոլի հավաքական՝ կազմված Game Of Thrones սերիալի հերոսներից

 


2 շաբաթ առաջ ավարտվեց իմ, ինչպես նաև միլիոնավոր այլ մարդկանց կողմից անչափ սիրելի Game Of Thrones (Игра Престолов) հետաքրքիր ու լարված հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանը: Ուստի, այս մեր թոփը բաղկացած կլինի հենց այդ հեռուստասերիալի կերպարներից: Եվ այսպես, գնացի՛նք: Ու չմոռանա՛ք, որ «ձմեռը մոտ է», իսկ «գիշերը խավար է և լի սարսափներով»:

 

Դարպասապահ. Հոդոր

Հոդորը Ստարկերի մոտ ծառայող տհաս հովիվ է: Հետագայում նա դառնում է Բրան Ստարկի անհատական ծառան: Իրականում, նրա անունը Ուոլդեր է, սակայն բոլորը նրան անվանում են Հոդոր, քանի որ նա կարողանում է արտաբերել միայն այդ անունը: Չնայած իր հսկա չափսերին` Հոդորն անչափ շարժունակ է և հենց այդ պատճառով էլ նա կարող է դառնալ հիանալի դարպասապահ ցանկացած թիմի համար:

 

Ձախ պաշտպան. Դրոգոն

Դրոգոնը Դեյներիս Տարգարիենի 3 վիշապներից մեկն է: Նա իր անունը ստացել է ի պատիվ Դեյներիսի հանգուցյալ ամուսնու՝ Կհալ Դրոգոյի: Դրոգոնը Դեյներիսի վիշապներից ամենախոշորն ու ամենաագրեսիվն է: Պատկերացրեք, որ նրա թևերի բացվածքը հասնում է մինչև 6 մետրի: Պոչի մեկ հարվածով այս վիշապը կարող է մեջտեղից կիսել ցանկացած մարդու: Բնականաբար, նման թևեր ունեցողը կարող է ֆանտաստիկ արագություններ զարգացնել, իսկ դա նշանակում է, որ նա պետք է գործի հենց լատեռալի դիրքում:

 

Կենտրոնական պաշտպանԿհալ Դրոգո

Դեյներիս Տարգարիենի ամուսինը` Դրոգոն, Բհարբոյի որդին, համարվում է Դոտրակյան ծովի ամենահզոր կհալերից (առաջնորդ) մեկը, չնայած, որ նա դեռ 30 տարեկան էլ չկա: Նրա կհալասարում մոտ 100 հազար մարդ կա, որոնցից 40 հազարը զինվորներ են: Դրոգոն այնքան հարուստ է, որ նույնիսկ նրա ստրուկները կրում են ոսկե վզկապներ: Դրոգոն անչափ հզոր մարտիկ է ու հիանալի ձիավոր: Բացի այդ, նա ունի շատ լավ ֆիզիկական տվյալներ, որպեսզի կարողանա գործել պաշտպանության կենտրոնում:

 

Կենտրոնական պաշտպան.White Walker

White Walker-ները (ռուսերեն` Белые ходоки) կիսալեգենդար հրեշներ են, որոնք բնակվում են պատից այն կողմ: Նրանց անունը նույնիսկ չփորձեցի թարգմանել հայերեն, որովհետև «սպիտակ քայլողները» արտահայտությունը մի-փոքր տարօրինակ է հնչում հեռուստասերիալի սիրահարների, այդ թվում` ինձ համար: Այս գերբնական և չար արարածները կապված են առաջին հերթին երկար ձմռան, մութ գիշերների ու անտանելի ցրտի հետ: Նրանք մարդկանց պես կրում են զրահներ, հիանալի տիրապետում են թրին: Նրանց նպատակները պարզ չեն, սակայն ֆիլմում նկարագրվող դեպքերից 8000 տարի առաջ, երկար ձմռան ընթացքում, որը տևել էր մի քանի դարաշրջան, այս արարածները ներխուժում էին մարդկանց աշխարհ ու սպանում բոլոր նրանց ում հանդիպում էին: Սպանվածներին նրանք դարձնում էին զոմբի ու օգտագործում իրենց բանակում: Նման սարսափելի արարածները, որոնք ունեն նաև հիանալի ֆիզիկական տվյալներ, կատարյալ կենտրոնական պաշտպան կարող են դառնալ:

 

Աջ պաշտպան. Ռեյգալ

Ռեյգալը Դեյներիսի 3 վիշապներից մյուս է` Դրոգոյի եղբայրը: Ի տարբերություն Դրոգոյի` Ռեյգալը կանաչ գույն է և մի փոքր պակաս ագրեսիվ: Վիշապին անվանել են ի պատիվ Դեյներիսի եղբոր` Ռեյգար Տարգարիենի: Նա նույնպես կարող է հսկայական արագություններ զարգացնել, այդ պատճառով էլ աջ եզրը վստահվել է հենց Ռեյգարին:

 

Հենակետային կիսապաշտպան. Գրեգոր Կլիգան

Գրեգոր Կլիգանը ահռելի չափսերի ասպետ է` Կլիգանների տան ղեկավարը: Այս ասպետը ահավոր դաժան է և աչքի ընկնում անմարդկային հատկանիշներով: Նա առանց վարանելու կարող է սպանել ինչպես հզոր զինվորի, այնպես էլ անպաշտպան երեխայի: Համապատասխան ֆիզիկական տվյալներով նման դաժան հենակետային կիսապաշտպանը հաստատ ավելորդ չի լինի ոչ մի թիմում:

 

Աջ կիսապաշտպան. Արիա Ստարկ

Արիան լորդ Էդեն Ստարկի կրտսեր դուստրն է, ով ֆիլմի սկզբում ընդամենը 9 տարեկան էր: Լորդ Ստարկի բոլոր երեխաներից Արիան ամենաշատն է արտաքնապես նման հորը: Ընդհանրապես, Արիան սեր չունի աղջիկների ստանդարտ զբաղմունքների հետ, նրան ավելի շատ հետաքրքրում են զենքերը: Աղջիկը շատ լավ է տիրապետում նետին, իսկ հետագայում` նաև թրերին: Արիան նաև շատ շարժունակ է և ճարպիկ: Հենց այդ հատկանիշների շնորհիվ աղջիկը կարող է հիանալի կերպով կատարել եզրային կիսապաշտպանի պարտականությունները:

 

Ձախ կիսապաշտպան. Յակեն Խգար

Յակեն Խգարը, նույն ինքը անդեմքը, այս տիզերքի ամենաաառեղծվածային կերպարներից մեկն է: Նրա իրական դեմքը, ինչպես նաև անունը, հայտնի չէ: Յակենը շատ հիանալի մարդասպան է, ով Բրաավոս քաղաքի մարդասպանների առեղծվածային լիգայի անդամներից է: Այս անունով նրան հիշել է Արիա Ստարկը, ով փրկել էր Յակենի կյանքը: Նման առեղծվածային կիսապաշտպանն իսկական գլխացավանք կդառնա մրցակիցների համար:

 

Ենթահարձակվող. Օբերին Մարտելլ

Արքայազն Օբերին Մարտելլը` «կարմիր օձ» մականունով, Մարտելների ընտանիքի անդամներից մեկն է` Դորնի թագավոր Դորիան Մարտելի կրտսեր եղբայրը: Օբերինը հիանալի կերպով տիրապետում է մարտարվեստին: Նա շատ ճարպիկ ու հիանալի մարտիկ է: Օբերինը միշտ գործում է արագ և ոչ ստանդարտ, ինչի հաշվին էլ կարողանում է հաղթել ահեղ մրցակիցների: Հենց այդ որակներն էլ կօգնեն Օբերինին կատարել տրեկվարտիստայի դերը թիմում:

 

Հարձակվող. Իգրիտ

Իգրիտը վայրի ցեղերի ներկայացուցիչներից է, ով բնակվում է պատից դեպի հյուսիս: Նա նաև գլխավոր հերոսներից մեկի` Ջոն Սնոուի սիրեցյալն է: Իգրիտը, ինչպես և իր գրեթե բոլոր ցեղակիցները, հիանալի զինվոր է: Մասնավորապես, նա հիանալի կերպով տիրապետում է նետին և կարող է խոցել գրեթե յուրաքանչյուր թիրախ ցանկացած հեռավորությունից: Այսպիսի ոսկերչական ճշգրտությունն անչափ կարևոր է հարձակվողի համար, ուստի Իգրիտը հանդես կգա հարձակման կրակագծում:

 

Հարձակվող. Ջոն Սնոու

Իգրիտի հետ առաջնագծում կգործի նրա սիրեցյալն ու այս տիեզերքի գլխավոր հերոսներից մեկը` Ջոն Սնոուն: Սնոուն Հյուսիսի թագավոր լորդ Էդդարդ Ստարկի բաստարդն է (ապօրինի զավակը): Սնոուն, ով հիանալի զինվոր է, մեկնում է ծառայելու գիշերային պահակախումբ և հսկում պատը հյուսիսային վայրի ցեղերի հարձակումներից: Սնոուն հետագայում դառնում է գիշերային պահակախմբի լորդ-հրամանատարը: Նրա պես մարտիկը անպայման պետք է տեղ գտնել այսպիսի թիմում:

 

Գլխավոր մարզիչ.Մեյստեր Էյմոն

Թիմի գլխավոր մարզիչն է Մեյստեր Էյմոնը, նույն ինքը` Էյմոն Տարգարիենը, ով Սև ամրոցի գլխավոր մեյստերն է գիշերային պահակախմբում: Այս մարդը 7 թագավորությունների ամենածեր մարդկանցից մեկն է: Դեպքերի զարգացման պահին նա 102 տարեկան էր: Բնականաբար, այսպիսի տարիքում նա գիտելիքների ահռելի պաշար ունի: Էյմոնը 7 թագավորությունների լավագույն ուղեղներից է, ուստի ճիշտ մարտավարական որոշումներ կայացնելը նրա համար պարզից էլ պարզ կլինի:

Просмотров: 780 | Добавил: VAN | Теги: Game of Throne | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2018