APARANBLOG.DO.AM Երեքշաբթի, 11.12.2018, 07:50
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 180  
  

Պրոֆիլ
Երեքշաբթի
11.12.2018
07:50

Вы вошли как: Гость IP Адрес: 35.175.182.106 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2014 » Փետրվար » 26 » Սվո Ռաֆի լեգենդը
15:24
Սվո Ռաֆի լեգենդը


Ինչպես սկսվեց

Առաջին պահին ոչ ոք չհասկացավ, թե ինչ կատարվեց։ Հասոն ու Ժոժոն ասես հանգիստ զրուցում էին։ Հետո այդ զրույցը փոխվեց վեճի« և քիչ հեռվում կանգնած Հասոյի ու Ժոժոյի կողմնակիցները գլխի ընկան« որ Ժոժոն խիստ զայրացած է։ Երևանում լավ ճանաչված թուրք գող Երևանում բնակություն հաստատած ադրբեջանցիներն իրենք իրենց թուրք էին կոչում¤ Հասոն չէր համաձայնում ներողություն խնդրել Պապշոյից։

-«Հասո«դու սխալ ես եղել»- ասում էր Ժոժոն,-«իսկ մեր մեջ սխալ թույլ տվողը պիտի ներողություն խնդրի»։

-«Հասոն մինչև հիմա ոչ մեկից ներողություն չի խնդրել»- համառում էր անուն հանած ադրբեջանցին«- նույնիսկ Ավետիքովից։

-Դե լավ է, որ Ավետիքովից ներողություն չես խնդրել։ Մենք դրա համար քեզ հարգում ենք։ Բայց պիտի գնաս Պապշոյի դուռը։

-Չեմ գնա…

Ժոժոն ոտքերի տակ գցեց Հասոյին։ Երկու կողմից էլ ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ։ Բայց Հասոյի կողմնակիցների նյարդերը չդիմացան ու նրանք առաջինը հարձակվեցին։ Հարձակվեցին նաև Ժոժոյի ընկերները…

Եվ երբ կրքերը հանդարտվեցին, երբ արյունլվա Հասոյին փախցրին գետափին մնացած Ժոժոյի ընկերները նկատեցին, որ այս ծեծուջարդին հետևում էր փոքրիկ մի տղա։ Նա այս մասին կարող էր հայտնել միլիցիային։

Ժոժոն մոտ կանչեց տղային։ Դա 14-ամյա Ռաֆոն էր, րին Ժոժոն ճանաչում էր։

-Չէ սա ոչ մեկին ոչինչ էլ չի ասի։ Սա մեր Ռաֆոն է հՉՏռ տՈՐպվՖ տղա է։

…1944 թվականն էր։ Թեև պատերազմի տուտը երևում էր, սակայն դեռևս խառնակ ժամանակներ էին։ Ոչ ոք հանգիստ վիճակում չէր, ոչ մեկը վստահ չէր իր վաղվա օրվա համար։

Դեռ պատերազմից առաջ Հայաստանի տարբեր գյուղերից տասնյակ հազարավոր մարդիկ եկել լցվել էին մայրաքաղաք՝ որևէ աշխատանք գտնելու օրվա հացը վաստակելու համար։ Ապարանցիները հիմնականում տեղավորվել էին Նորագյուղում ու Կիլիկիայում՝ փոքրիկհողաշեն տնակներ սարքելով, որոնց նույնիսկ կացարան կոչելը դժվար էր։ Քյավառցիները տեղավորվել էին կաուչուկի գործարանի Երրորդ մաս կոչվող տարածքում և Ղռերում։ Շիրակի դաշտից Երևան իջած ընտանիքները բնակություն էին հաստատել Ելերում։ Վեդուց Արտաշատից, Սարդարապատից, որն արդեն Հոկտեմբերյանի շրջան էր կոչվում¤ եկածները թեթև ծածկերով թիթեղներով ու ստվարաթղթե կամ կավե պատերով տներ էին սարքում Գետառի ափերին գտնվող թուրքի բաղերի հարևանությամբ ու փորձում գոնե օրավարձու աշխատանք գտնել։

Այդպիսի տնակներից մեկն էլ իր տունը համարեց Ջաֆարապատ գյուղից եկած Մկրտիչ և Ռեբեկա Բաղդասարյանների ընտանիքը։ Մեկ-երկու տարի անց Բաղդասարյան ընտանիքն արդեն տեղափոխվեց առավել հարմարավետ փայտաշեն« երկհարկանի շենք, որը գտնվում էր Ալավերդյան փողոց 82 հասցեում։

…Երևան քաղաքի կենտրոն, պատերազմական տարիներ։ Ալավերդյան, Թումանյան, Տպագրիչների փողոցներ… Այս տարածքում բազմաթիվ հետաքրքիր մարդիկ էին ապրում։ Վարպետ Արտաշի մոտ երկու վարսավիր էր աշխատում՝ Կնդոն ու Ժիլբերտը, ովքեր ամեն ամռան գլխին փոքրիկ տղերքի գլուխները միս-մաքուր խուզում էին ձեռքի մեքենայով։ Ու էս քաչալացած տղեկները լցվում էին փողոցները« գնդակ խաղում (եթե չուլուփալասով լցված փոքրիկ բարձիկը գնդակ համարենք) իրար ծեծում, մի կտոր հացը կիսում« իրենց գաղտնիքներն իրար վստահում։ Ու երբ հոգնում էին դպրոցից« տնից՝ գնում էին Գետառի ՙՄամուռներ՚« ՙՎահանի՚ կամ ՙԹուրքի բաղեր՚՝ լողանում։ Ժամն ու ժամանակը չափում էին Կոդեինի միայն մեկ սլաքանոց ժամացույցով« կշտանում «Թուրքի բաղերից» թռցրած ծիրանով, վարունգով, պոմիդորով… Բայց դա գողություն չէր՝ սիրելի ընթերցող։ Եթե գողություն լիներ՝ կասեի։ Հավատա։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներում բոլոր ժամանակներում այսպես են ապրել մեծացել։

Ու նաև տղամարդ դարձող տղեկների արծաթափայլ ու խորհրդավոր երազը կար՝ Աշխենը։ Ամեն առավոտ գեղեցկատես ու նրբիրան այս կինը« որի դեմքը միշտ ծածկված էր շղարշով էշը տանում էր շուկա, որպեսզի երեկոյան բեռնված վերադարձնի տուն։ Թելմանը, Համլետը, Բուլը, (Ռաֆիկ Պետրոսյանը) Ծուռ Գեղամը, Ռաֆը թաքուն նայում էին Աշխենին և ամեն մեկը յուրովի էր պատկերացնում կին ասվածը։ Ընդհանուր գաղտնիքներ շատ ունեին, որոնց փակը Ռաֆիկն էր։ Նրան ասված ամեն մի խոսք քնում էր իր մեջ։ Եվ բոլորի համար նա յուրային էր« ինչպես ռուսները կասեին հՉՏռ տՈՐպվՖ։ Այս սովորույթը (ուրիշներին ուշադիր լսելը և շատ քիչ) հազվադեպ խոսելը նրան ուղեկցեց ամբողջ կյանքում։

Իր տարեկից տղերքից բացի՝ նրա հետ ընկերություն էին անում նաև մեծահասակները, ովքեր Ռաֆին նույնպես Свой յուրային էին համարում։ Իսկ մեծերից շատերն արդեն անուն ունեին, ճանաչված մարդիկ էին։ Ինչո՞վ։ 14 տարեկան տղան շատ չէր խորանում այս հարցերում, սակայն գիտեր, հասկանում էր սովորում էր. եթե ուժեղ ես՝ հարգանքի ես արժանի։ Այդ ժամանակներում նույնպես սրիկաներ կային թիկունքից խփողներ, ծախողներ։ Բայց դրանք հայտնի էին բոլորին« և բոլորը նրանցից հեռու էին կանգնում։ Պատանիներին ու ջահելներին ոգևորում էին ֆան-ֆան Տյուլպանը« կինո Մոսկվայի Խդոն «օրենքով գողեր» Սիրուն Ֆելոն, Պապշոն, Քոստոն ու Ժոժոն, Յոնջալաղի Եգորը «ով ձիով էր պտտվում քաղաքում։ Գվարդիաներ կային, որոնք պայքարում էին միմյանց դեմ՝ քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու համար։ Հատկապես հզոր էին երկու գվարդիաներ՝ Ժոժոյինը, որը սուտ «գողերի» հախից էր գալիս, և քաղաքի միլիցիայի վարչության պետ Ավետիքովինը, որը պայքարում էր և սուտ, և ճշմարիտ «գողերի» դեմ։ Ու այս պայքարում ավելի հաճախ հաղթանակը Ժոժոյի գվարդիայի կողմն էր լինում։

Հենց այդ ժամանակներում Ռաֆիկը ծանոթացավ Գոգոյի հետ, մի մարդ, ով հեղինակություն ուներ այս քաոսային իրարանցման մեջ։ Եվ Ռաֆիկը հաճախակի սկսեց բացակայել դասերից։ Գնում էր, և ոչ ոք չգիտեր նրա տեղը։ Ընտանիքի հայրը՝ Մկրտիչ Բաղդասարյանը այդ տարիներին երկու տեղ էր հաշվապահ աշխատում, որպեսզի հոգա ընտանիքի հոգսերը։ Նա քիչ ժամանակ էր ունենում հետևելու երեխաներին՝ Ռաֆիկին և երկու աղջիկներին՝ Ալլային ու Էմմային, բայց շատ էր ցանկանում, որ հատկապես որդին ճիշտ մեծանա։ Երեխաներին հետևելու հոգսը մոր՝ Ռեբեկայի վրա էր, որին ամուսինը քնքշաբար Պեկան էր կոչում։ Սակայն մայրն ի զորու չէր ամեն վայրկյան հսկել որդուն։ Եվ հայրը որոշեց դաստիարակել որդուն։ Ռաֆայել Բաղդասարյանի մահվանից հետո քույրը՝ Ալլան պիտի ասի.

«…Մեր փողոցը վատն էր։ Աղջիկներին վիրավորում էին գրեթե ամեն երեկո ծեծկռտոց էր, իսկ քանի որ Ռաֆիկն անցումային տարիքում էր հայրս հաճախ էր նրան ծեծում, որպեսզի հետագայում ևս լսող զավակ լինի… Գուցե Ռաֆայելի կյանքն այլ կերպ դասավորվեր, եթե հայրս ներողամիտ լիներ։ Սակայն հայրս արել է այն, ինչ համարել է ճիշտ, որպեսզի իր միակ որդին ստանա նորմալ դաստիարակություն և կրթություն։ Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող իր երեխայի մեջ իրեն է տեսնում և փորձում է այնպես դաստիարակել, որ իր կյանքից առավել հաջող ստացվի որդու կյանքը…՚։

Չգիտեմ, գուցե հոր խստությունն էր, որ նրան հանեց տնից և նետեց դժվար մի ճանապարհ… Ամեն դեպքում 15-ամյա Ռաֆայել Բաղդասարյանը հեռացավ տնից ու Երևանից՝ հետագայում հաստատվելով Մոսկվայում…


Անհնարինը՝ ակնհայտ

Հարգարժան Նիկոլայ Ավրամովիչ Զյուֆելդը 17։00-ին փակեց ոսկերչական արհեստանոցի դուռը և կաշվե սև մաշված պայուսակը ձեռքին անշտապ իջավ Ֆիրդուսու փողոցով։ Նա գնում էր դեպի Տաշքենդի երկաթուղային կայարան։ Փողոցները մարդաշատ էին։ Բանթողի ժամանակն էր։ Սովետական անձնվեր աշխատողները կատարելով և գերակատարելով օրվա պլանները պայքարելով հերթական հնգամյակը չորս տարում ավարտելու համար տուն էին շտապում։ Իրենց ամսական աշխատավարձի մի փոքրիկ մասն աշխատել էին։ Աշխատել էր նաև հարգարժան Նիկոլայ Զյուֆելդը՝ Տաշքենդի մի քանի տասնյակ ոսկերչական արհեստանոցներից մեկի աշխատակիցը։

Երկաթուղային կայարանի բեռների և իրերի պահպանման բաժնում նա բացեց իր պահոցի դուռը« սև պայուսակից հանած փոքրիկ մի փաթեթ« դրեց ճամպրուկի մեջ ճամպրուկը տեղավորեց պահոցում և անշտապ ուղևորվեց տուն։ Խորհրդային ժամանակների հարյուր հազարավոր կորեյկոներից մեկը երեք հարյուր գրամ երշիկ երկու ձու և հացի մի փոքրիկ բոքոն գնելով մտավ իր բնակարանը…

Ժամը 20-ն անց 30-ին հնչեց Տիեզերագնացների փողոցի 87-րդ տան 12-րդ բնակարանի դռան զանգի ձայնը։ Ծերուկ Ավրամովիչը (նա թեև 58 տարեկան էր, սակայն շատ ավելի տարեց էր երևում), նայելով դռան «աչքի» միջով, տեսավ միլիցիոների հագուստով շիկահեր մի տղայի։ Բացեց դուռը և շիկահերի հետ միասին սենյակ մտավ ևս մեկը՝ հաղթանդամ հիանալի ածիլված դեմքով մի տղամարդ։

-Մենք պարտավոր ենք այստեղ խուզարկություն կատարել,- ասաց հաղթանդամը ներկայացնելով խուզարկության օրդերը և իր վկայականը։ Վերջինս ապացուցում էր, որ Նիկոլայ Զյուֆելդի դիմաց կանգնած է Ուզբեկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի 4-րդ վարչության պետի տեղակալ փոխգնդապետ Գեննադի Իվանովիչ Իլյինը։

-Խնդրեմ, խնդրեմ,- շփոթված ասաց Զյուֆելդը,- թեև չգիտեմ, թե այստեղ ի՞նչ պետք է խուզարկել։

-Մենք լավ գիտենք, թե ինչ կա այստեղ և ինչ չկա- վրա տվեց շիկահերը, ով ներկայացրել էր Տաշքենդի քաղգործկոմի միլիցիայի վարչության կրտսեր լեյտենանտի վկայական՝ Անատոլի Եվսենի անունով։

Երկսենյականոց փոքրիկ բնականի խուզարկությունը կարճ տևեց։ Գտնվեց միայն երկու ոսկե մատանի փոքրիկ մի շափյուղա  200 ռուբլի փող։ Ամսական 95 ռուբլի աշխատավարձ ունեցող միայնակ մարդու համար այս 200 ռուբլու գոյությունը լիովին տրամաբանական էր։ Իսկ մատանիների և շոփյուղայի ներկայությունը հարգարժան Նիկոլայ Ավրամովիչը բացատրեց նրանով« որ շտապ պատվեր լինելու դեպքում նա երբեմն նաև տանն է աշխատում գործատեղում աշխատաժամանակի ավարտից հետո։

-Ա՞յս է եղածը, Նիկոլայ Ավրամովիչ,- հարցրեց հաղթանդամը։

-Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ,- զարմացած հարցրեց ոսկերիչը։

Իսկ որտե՞ղ է երկաթուղային կայարանի իրերի պահպանման բաժնի 36-րդ պահոցի Ձեր բանալին։

-Ի՞նչ պահոց, ի՞նչ բանալիներ,- զայրացած ու զարմացած հարցրեց ոսկերիչը։

-Ընկեր կրտսեր լեյտենանտ, Նիկոլայ Ավրամովիչի հետ մեր մեքենայով գնացեք կայարան և բերեք ընկեր Զյուֆելդի կարմիր գույնի ճամպրուկը։

Ոսկերիչը հասկացավ, որ ազգային անվտանգության կոմիտեին շատ բան է հայտնի։ Ո՞վ կարող էր ծախել իրեն։ Հարևաննե՞րը։ Բայց նրանք գաղափար անգամ չէին կարող ունենալ իր ունեցվածքի« իր գործերի մասին։ Միայնակ այդ մարդը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էր շփվում հարևանների հետ:
Շատերը Զյուֆելդին չէին ճանաչում, իսկ դուռ-դռան վրա հարևանների հետ սահմանափակվում էր միայն կարճ բարևելով: Խորհրդային Միության ժամանակների այս մշտակա Կորեյկոն` Նիկոլայ Ավրամովիչ Զյուֆելդը մտքով անգամ չէր կարող անցկացնել, որ իր տեղը հայտնել էր ոսկերչական իր արհեստանոցի դիմացն աշխատող կոշկակար Անվար Զինաֆուտդինովը, նա, ով ութ տարի բանտերում ու գաղութներում անցկացնելուց հետո միայն` մեկ տարի առաջ` 1971 թվականին էր փոխադրվել Տաշքենդ:

«Ֆերգանսկիյաստրեբ» մականունով Անվարն էլ հենց Տաշքենդում հայտնաբերեց Խորհրդային Միության ընդհատակյա միլիոնատերերից մեկին` Զյուֆելդին և իմաց տվեց իր գաղութային տարիների ընկերոջը` Սվո Ռաֆին: Վերջինս որոշեց «օգնել» Զյուֆելդին ավելորդ ու վտանգավոր բեռից ազատվելու համար: Զուտ մարդասիրական նկատառումներով: Չէ՞ որ գաղտնի ձևով փող ու հարստություն պահողները գիշերները վատ են քնում, տառապում են հետապնդման մոլուցքով, կորցնում են հավատը հարազատների և բարեկամների նկատմամբ: Իսկ այս ամենը որոշակի խոչընդոտներ կարող է հարուցել կոմունիզմի կառուցման լուսավոր ճանապարհին:

Եվ որպեսզի երկրումամեն ինչ հարթ ընթանա, և կոմունիզմը արագ ու արդյունավետ կառուցվի, Ռաֆայել Բաղդասարյանը որոշեց օգնել եթե ոչ ողջ երկրին, ապա գոնե Տաշքենդ քաղաքին: Այդիսկ պատճառով ընտրվեց ոսկերիչ Նիկոլայ Զյուֆելդը…

…Կես ժամ անց ոսկերչի բնակարանում օրինապահների հետ ներկա էին նաև Զյուֆելդի երեք հարևաններ` որպես ընթերականեր: Փոխգնդապետն ու կրտսեր լեյտենանտը արձանագրություն էին կազմում: Ակնեղեն, թանկարժեք քարեր, փող… Նիկոլայ Ավրամովիչը շատ լավ գիտեր, որ ամենահամեստ հաշվումներով իր ունեցվածքը հասնում է 800 հազար ռուբլու, գրեթե` մեկ միլիոն:

Ամեն ինչ հաշվառվեց, գրանցվեց արձանագրության մեջ, ընթերակաները, Զյուֆելդը, ազգային անվտանգության կոմիտեի և Տաշքենդի միլիցիայի աշխատակիցները ստորագրեցին: Ապա հաղթանդամ փոխգնդապետն ասաց.

- Ընկեր Զյուֆելդ, վաղը ժամը 11:00-ին Դուք պարտավոր եք ներկայանալ Ուզբեկստանի ազգային անվտանգության կոմիտեի 261 սենյակ: Ես Ձեզ կսպասեմ իմ աշխատասենյակում: Համոզված եմ, որ ճիշտ ժամին կլինեք տեղում: Ձեզ համար անցաթուղթ պատվիրված կլինի:

Առգրավված ամեն ինչ` թանկարժեք քարերը, ոսկիները, գումարը լցվեց տոպրակի մեջ, կնքվեց: Խուզարկության ակտի մեկ օրինակը թողնվեց Զյուֆելդի մոտ…

…Մյուս օրը, ճիշտ ժամը 11:00-ին Զյուֆելդը ՈւզբեկստանիՊԱԿ-ի ընդունարանում էր և ցանկանում էր ստանալ անցաթուղթը: Հերթապահ սպան Զյուֆելդի անունով ոչ մի անցաթուղթ էլ չգտավ: Ինչ-որ բան այնպես չէր: Բայց որպեսզի չխրտնեցնի այցելուին, սպան զանգահարեց 4-րդ վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Գեննադի Իլյինին, պարզաբանեց իրադրություն, կասկածները հայտնեց: Քիչ անց ոսկերիչ Զյուֆելդը վարչության պետի տեղակալի աշխատասենյակում էր: Սակայն նա չէր հավատում, որ իր դիմաց նստած մարդը հենց Իլյինն է. Բարակ իրան, փոքրամարմին, ալեխառն մազերով մարդը բոլորովին նման չէր երեկվա իր այցելուին:

ՊԱԿ-ի վարչության պետի տեղակալը, մանրամասն զրույցից հետո, հանձնարարեց ստուգել բոլոր կասկածելի տարրերին: Հեռագիր ուղարկվեց նաև Մոսկվա` ՊԱԿ-ի համամիութենական կենտրոնատեղի: Բայց հնարամիտ ու հանդուգն այս գողության հետքը չգտնվեց: Ռաֆայել Բաղդասարյանը գրեթե ոչ մի սխալ թույլ չէր տվել:

Բայց, այնուամենայնիվ, մեկ տարի անց` 1973 թվականին նա ձերբակալվեց: Նրա գործընկեր Ալեքսեյ Սուրկովը` Սուրոկը, ով Տաշքենդի ոսկերիչ Զյուֆելդին ներկայացել էր կրտսեր լեյտենանտ Անատոլի Եվսենի փաստաթղթերով, ձերբակալվեց Թբիլիսիում և, չդիմանալով թմրանյութի գայթակղությանը (նա չէր կարող յոլա գնալ առանց թմրանյութի), միլիցիայի աշխատակիցներին պատմեց ամենինչ:

Դատավարությունը պետք է տեղի ունենար 1973 թվականի մայիսին: Այն տեղափոխվեց Անդիջան, որովհետև այդ օրերին Ուզբեկստան էր եկել ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը:

Դատավարության մասին գրեց «կՐՈՉՊՈ» թերթը: Իհարկե, Ռաֆայել Բաղդասարյանը ներկայացված էր ամենասև գույներով, բայց տեղեկատվության հեղինակը չէր կարողացելզսպել զարմանքը. «Այսպիսի բան մեր երկրում անհնար էր պատկերացնել… »: Բայց այդ անհնարինը Ռաֆայել Բաղդասարյանը հնարավոր էր դարձրել:

Նա սատարում է իր հայրենակիցներին

Այժմ ԱՄՆ-ում բնակվող Լևոն Սողոմոնյանը 2006 թվականին այցելելով Հայաստան` ցանկացավ հանդիպել ինձ: Կարդացել էր իմ «Առեղծվածային Սվո Ռաֆը» գիրքը և ցանկանում էր այն ունենալ: Իհարկե, նվիրեցի: Երևանի Կիլիկիա թաղամասում գտնվող նրա բնակարանում երկար զրուցեցինք Ռաֆայել Բաղդասարյանի մասին: Ինքը` Լևոն Սողոմոնյանը, դեռևս 2001-ին Լոս Անջելեսում տպագրել էր իր «Երևանյան մանրապատումներ» գրքի Դ հատորը, որտեղ խոսվում է Ռաֆայել Բաղդասարյանի և իր հանդիպումների, իրենց երկարատև բարեկամության մասին: Դեռևս մանուկ հասակից սկսված այդ բարեկամությունը բազմաթիվ փորձությունների միջով անցնելով` անդավաճան է մնացել: Իր ընկերոջ համար ճակատագրական շատ ժամանակներում Լևոնը կամ եղել է նրա կողքին, կամ մեծ օգնություն է ցույց տվել: Սողոմոնյանի պատմություններից մեկը հատկապես մնաց հիշողությանս մեջ, ուստի այն ներկայացնում եմ այնպես, ինչպես ինքն է ներկայացրել: Ես այն հավաստի եմ համարում, որովհետև ուրիշ մարդիկ ևս հաստատեցին այս պատմության ճշմարտացիությունը:

«…1990 թվականի խառը ժամանակներն էին: 15 տարվա բացակայությունից հետո որոշեցի այցելել հայրենիք: Հունիս ամիսն էր, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում: Միացյալ Նահանգներում եղած տարիներին ես տեղյակ էի Սվոյի գործունեությանը և գիտեի, որ նա հիմնականում կանգ է առնում Մոսկվայում: Մոսկվա իջնելուն պես ինձ տեսակցության եկավ Սվոն` բաքվեցի գողի հետ: Ես ապրում էի «Մոսկվա» հյուրանոցում: Երբ Սվոն մեզ ծանոթացրեց, ես թարս նայեցի Սվոյին, որն ինձ ոչինչ չպատասխանեց, իսկ ադրբեջանցին դեմքիս արտահայտությունից հասկացավ, թե ինչ էի ուզում ասել և պատասխանեց.

- Я многим армянам помогал в Баку, з не такой, как ты думаешь.

Հետո նա թվարկեց հայերի անուններ, որոնց օգնել էր, իր տանը պահել, ապա Բաքվից դուրս հանել: Ես փոքր-ինչ հավատացի, որոշ հարցուփորձից հետո նրանք ինձ հրավիրեցին ճաշելու: Նրանք «Արմենիա» խանութի հետնամասում գտնվող փայտաշեն ռեստորանում արդեն սեղան էին պատվիրել:

Այստեղ ես հանդիպեցի իմ ընկերներից մի քանիսին, որոնց մեջ էր նաև Երևանի «Բոշիմայլի» Գուգոն (Գոգան),որին տարիներ անց անհայտ անձինք Մոսկվայում գնդակահարեցին:

Մեկ ամսից ավելի Մոսկվայում մնալուց հետո մեկնեցի Երևան, ուր մնացի մինչև նոյեմբեր ամիսը և վերադարձա Մոսկվա: Այդ ժամանակ ես բնակվում էի իմ ընկերներից մեկի տանը, որը գտնվում էր Մոսկվա քաղաքի կենտրոնական մասում: Այդ շենքում (հարևան մուտքում) էր գտնվում նորբացված բանկերից մեկը, որն ըստ ինձ հասած տեղեկությունների` տնօրինում էր Ռաիսա Գորբաչովան: Ամբողջ օրն այդ բանկ ելումուտ անողները մուսուլմաններ էին: Բացի այն, որ բանկը զբաղեցնում էր շենքի ողջ առաջին հարկը, գրավել էր նաև բակի տարածքի կեսը: Ամեն օրբեռնատար մեծ մեքենաներ էին գալիս, գիշերը կանգնում բանկի շրջակայքում և հաջորդ օրը մեկնում, ինչը չէր կարող կասկածներ չառաջացնել:

Մեր ուշադրությունը գրավեց այն, որ բրեզենտով ծածկված մեքենաների թափքերում նույնիսկ ձմռան ցրտին մարդիկ էին մնում: Փաստն ինքնին արտառոցու հետաքրքիր էր: Մտածեցի, որ մեքենայով կարևոր ապրանքներ են տեղափոխում, այլապես ձմռան ցրտին ինչո՞ւ պիտի պահակները մնային մեքենայում:

Եվ քանի որ այդ մեքենաների վարորդները ադրբեջանցիներ էին, մեր տղաներին խնդրեցի անպայման պարզել, թե ինչ ապրանքներեն նրանք տեղափոխում: Գիշերային հերթապահություն սահմանեցինք և հանձնարարեցինք ամեն մանրուք մանրամասն ուսումնասիրել ու զեկուցել: Ստուգումներից պարզվեց, որ Տուլայի զենքի գործարանից ավտոմեքենաներըզենք են բերում Մոսկվա, կանգնեցնում բանկի բակում, իսկ գիշերը այդ զենքը տեղափոխում են ադրբեջանական մեքենաներ և առավոտյան մեկնում Ադրբեջան:

Երբ այս ամենը պարզվեց, մենք ծրագրեցինք տիրանալ այդ մեքենաներում եղած զենքերին, ինչն այդ օրերին Արցախում օդի պես անհրաժեշտ էր: Պայմանավորվեցինք վարվել հետևյալ կերպ. երբ զենքերը կտեղափոխվեն ադրբեջանական ավտոմեքենաներ, մեր զինված տղաները կշրջափակեն ադրբեջանցիներին, նրանց ձեռքերն ու ոտքերը կկապեն, կփակեն բերանները և զենքերը կտեղափոխեն մեր հատուկ մեքենաներով: Ադրբեջանցիներին տեղափոխելու էինք մերձմոսկովյան ամառանոցներից մեկը, պահելու էինք այնքան ժամանակ, մինչև մեր տղաները զենքերն ապահով տեղ հասցնեին:

Գործողության իրականացման օրը մեր բախտից շատ թանձրմառախուղ էր, մեկ մետրի վրա ոչինչ չէր երևում, ինչը նպաստեց այն բանին, որ մեր տղաներն ավելի մոտթաքստոցից հետևեցին ադրբեջանցիների գործողություններին: Երբ զինամթերքն ամբողջովին տեղափոխել էին ադրբեջանցիների երկու ավտոմեքենաները և բրեզենտով թափքն էին ծածկում, մեր տղաները թաքստոցներից դուրս եկան, շրջապատեցին ադրբեջանցիներին, անաղմուկ վնասազերծեցին նրանց և տեղափոխեցին մոտակայքում գտնվող ավտոմեքենաները, որոնք անմիջապես շարժվեցին նախատեսված ուղղությամբ:

Զենքերով բարձված ավտոմեքենաները, զինված երկու ուղեկցողներով, շարժվեցին Սվոյի նշանակված վայրը: Տղաների ճշգրիտ գործողությունների և Աստծո աջակցության շնորհիվ բավականին բարդ օպերացիան անթերի կատարվեց, որից հետո զենքերի տեղափոխումը Հայաստան, որն իր վրա էր վերցրել Սվոն, տեխնիկայի հարց էր, և նա դա կատարեց ամենայն բարեխղճությամբ:

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում անցած օրերին, հիշում այդ դեպքերը, այդ ժամանակվա Մոսկվան և Սվոյի հնարավորությունները, երբ նա կազմակերպել էր հայկական մեկ և ռուսական երկու ջոկատները, որոնք ցանկացած գործողություններից (իսկ թե դրանք ինչ պատասխանատու հանձնարարություններ էին, քչերը գիտեին) վերադառնում էին հաղթանակած, բավականություն ու հիացմունքի հաճելի պահեր եմ ապրում, որ Սվոն նույնպես մասնակցություն ունեցավ արցախյան հերոսամարտին: Նա ուրիշ կերպ չէր կարող վարվել:

Սակայն միայն այս կերպ Ռաֆայել Բաղդասարյանը սատար չեղավ Արցախյան ազատամարտին: Հայաստանի շրջափակման մեջ անցումներ գտավ (իհարկե, իր ոլորտի մարդկանց օգնությամբ) և հագուստներ ու սննդամթերք հասցրեց Հայաստանի ու Արցախի սահմաններին կանգնած հայ մարդկանց: Ավելին, ըստ Լևոն Սողոմոնյանի, Բաղդասարյանն իր օգնական, ադրբեջանցի Ֆիքրետ Մահեռամովի օգնությամբ ազատամարտի ելած հայ մարտիկներին հասցրեց 14 միլիոն ռուբլի: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է…

Առանց հեղինակի գրավոր համաձայնության` այս նյութը որևէ կերպ օգտագործելը կամ նյութից քաղվածքներ անելնարգելվում է:



Թբիլիսիի հավաքը

1978-ին, երբ Ռաֆայել Բաղդասարյանը դեռևսԿարաուլ-Բազարգաղութում էր, իմացավ, որ հայրը մահացել է: 1973 թվականին նա ազատազրկման էր դատապարտվել մեկ տարի առաջ Տաշքենդում կատարած գողության համար: Քույրը` Ալլան, փորձեց եղբորը կարճ ժամանակով ազատել և բերել Երևան` հոր թաղմանը մասնակցելու համար: Սակայն Կարաուլ-Բազարի ղեկավարությունը ոչ մի կերպ չհամաձայնեց: Ու ահա երկար ժամանակ չէր կարողանում Երևան գնալ, միայն աղջիկների խնամքին մնացած մորը տեսնելու համար: Չէ, այս անգամ անպայման կգնա: Երկու քայլի վրա է Երևանը, մեկ-երկու ժամվա տարածության վրա: Տեսնենք, թե ինչի՞ համար են իրեն կանչել Թբիլիսի` ՏՊՍՈ-ի: Վասկա Բրիլյանտը լուրտվեց, որ պետք է հավաքվեն Թբիլիսիում:

…Ռեստորանի առանձնացված սրահում նստածներից ամեն մեկը Խորհրդային Միության կրիմինալ աշխարհին ծանոթ մարդուն կարող էր զարմացնել իր բարձրագույն աստիճանավորներով. Վյաչեսլասվ Իվանկով՝ Յապոնչիկ, Դեդ Խասան, Վասկա Բրիլյանտ, Սվո Ռաֆ, Սլիմժան Թոխթախունով` Տայվանչիկ, Ամիրան և Օթարի Քվանթրիշվիլիներ, Անզոր Կիկալիշվիլի: Թեև ապրիլ ամիսն էր` Թբիլիսիի համար ամենագեղեցիկ ժամանակը, բայց ռեստորանի փակ սրահում նստածների համար Վրաստանի մայրաքաղաքի գեղեցկությունը բնավ նշանակություն չուներ: Հավաքվածները լավ էին հասկանում, որ նոր ժամանակներ են սկսվել Խորհրդային Միության համար: Քաղաքականությունն արդեն առանձին մարդկանց մենաշնորհը չէ: Բացի այդ, հենց քաղաքական գործիչները, նույնիսկ ամենաբարձրաստիճան իշխանավորները երբեմն-երբեմն դիմում են կրիմինալ աշխարհի հզորներին: Այս ամենը լավ է հասկացել հատկապես «օրենքով գող» Ջաբա Իոսելիանին, որի անձնական նախանձախնդրությամբ էլ հրավիրված էր այս ՏՊՍՈ-ն: «Օրենքով գող», բանասիրական գիտությունների դոկտոր, Էդվարդ Շևարդնաձեի խորհրդական. Ահա Իոսելիանիի համառոտ կենսագրությունը…

-Բարեկամներ,-սկսեց Ջաբան,- մենք պիտի ընդունենք, որ նոր ժամանակներ են եկել: Եվ քաղաքական գործիչները, և ցեխավիկները սիրում են կրկնել, որ չկա հզոր քաղաքականություն` առանց հզոր տնտեսության: Դա հատուկ է Եվրոպայի և Ամերիկայի հզոր պետություններին: Սանկատելի է նաև մեզ մոտ` Խորհրդային Միությունում: Մենք ուզենք, թե չուզենք, պետք է մասնակցենք քաղաքական գործընթացներին: Ճիշտ կլինի ասել, որ մենք, անկախ մեր կամքից, քաղաքական գործընթացների մեջ ենք: Թեկուզ մեր եղբայր Օթարիկը…

…Օթարիկ կամ Քվանտ մականուններով Օթարի Քվանթրիշվիլին ծնվել էր 1948 թվականին, Վրաստանի Զեստաֆոնի քաղաքում: Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումների մասնագետների կարծիքով համարվում էր Մոսկվայի, Թբիլիսիի, Կիևի և այլ քաղաքների հանցագործ աշխարհի խոշոր հեղինակություններից մեկը, թեև ուրիշները կարծում էին, որ նա հանցագործ աշխարհի «մղիչն» էր միայն և սոսկ ծրագրեր էր մշակում: Ինքը «օրենքով գող» չէր, եղբայրը` Ամիրանն էր այս կոչմանն արժանացել: Բայց ամեն դեպքում Օթարիկը բազմաթիվ ու հետաքրքիր ծրագրեր էր կազմում, որոնք հաջողությամբ իրականացնում էին ուրիշները: 18 տարեկանում՝ 1966 թվականին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման` խմբակային բռնաբարությանըմասնակցելու համար: Ի դեպ, Օթարիկը հետագայում էլ անժուժկալ և թուլակամ էր սեռական հարցերում: Ազատազրկման 4 տարին անցկացնելուց հետո նա ուղարկվում է Լյուբլինոյի ընդհանուր ռեժիմի հոգեբուժական հիվանդանոց` «թույլ ընթացող շիզոֆրենիա» ախտորոշումով…

Շարունակելի …

Քրեագետ Սերգեյ Գալոյանի «Առեղծվածային Սվո Ռաֆը» գրքից։



Աղբյուրը՝ asekose.am

Просмотров: 1219 | Добавил: VAN | Теги: Սվո Ռաֆ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2018