APARANBLOG.DO.AM Կիրակի, 24.03.2019, 08:15
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 802  
  

Պրոֆիլ
Կիրակի
24.03.2019
08:15

Вы вошли как: Гость IP Адрес: 18.206.168.65 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունվար » 26 » Սուրբ Սարգիս` սիրո բարեխոս. շնորհավոր սիրահարների տոնը (Տեսանյութ)
12:47
Սուրբ Սարգիս` սիրո բարեխոս. շնորհավոր սիրահարների տոնը (Տեսանյութ)
Չորրորդ դարում Հունաստանում քրիստոնյա ամուսիններ էին ապրում, որոնք ունեին Սարգիս անունով մի որդի: Տղան գեղեցկատես էր, ամրակազմ, բարի, ազնիվ ու քաջ: Լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Բոլորի սիրելին էր նա, որովհետեւ պաշտպանում էր թույլերին, աղքատներին ու կարիքավորների համար ուտելիք էր հայթայթում: Սարգսին օգնում էր մոտակա ամրոցում բնակվող իշխանի դուստրը: Տանը նա տեղեկանում է, որ իշխանն արգելել է աղջկան հանդիպել իր հետ` քրիստոնյա լինելու պատճառով: Սարգիսը որոշում է հանդիպել աղջկա հորը: Քաջարի իշխանը` ոսկեզօծ սաղավարտով ու սպառազեն, հեծնում է ճերմակ ձին ու գնում իշխանի ապարանք: Օրիորդի հայրը պահանջում է, որ տղան հրաժարվի իր հավատից, եթե ուզում է ամուսնանալ իր աղջկա հետ: «Կա միայն մեկ ճշմարիտ Աստված: Եթե իմանաք Հիսուսի մասին, ապա ինքներդ կհորդորեք բոլորին պաշտել նրան»,-պատասխանում է Սարգիսը: Երիտասարդը հեռանում է ամրոցից: Իմանալով հոր պայմանը` աղջիկը հուսահատվում է եւ տխրում, որովհետեւ լավ գիտեր Սարգսի անկոտրում կամքը: Բարեպաշտ հայ աղախինը, տեսնելով աղջկա ապրումները, խորհուրդ է տալիս հինգ օր պահք պահել, իսկ վերջին գիշերն անցկացնել աղոթքով` խնդրելով, որ Աստված հայտնի իր կամքը: Աղջիկը հետեւում է աղախնի խորհրդին: Պահեցողության հինգերորդ գիշերը, երբ նա աղոթում էր, հանկարծ սենյակը լուսավորվում է եւ հայտնվում է Աստծո հրեշտակը: 
-Մի վախեցիր եւ մի հուսահատվիր, որովհետեւ ում համար որ աղոթում ես` Սարգիսը, հաճելի է Աստծուն եւ քեզ սիրում է: Աստված, որ սեր է, օրհնել է ձեր կապը. նա պիտի վերացնի բոլոր այն խոչընդոտները, որ կան ձեր սիրո ճանապարհին: Առավոտյան վեր կաց եւ գնա դիմացի բլուրը, այնտեղ կտեսնես Սարգսին:
Լույսը բացվելուն պես հագնելով իր աղախնի շորերը` իշխանի աղջիկը ծածուկ դուրս է գալիս ամրոցից եւ շտապում նշված վայրը` դիմացի բլուրը:
Այդ ժամանակ Սարգիսը տուն էր վերադառնում: Նա ողջ գիշերն անցկացրել էր հիվանդի մոտ, հոգնած էր ու անքուն: Նա կանգ առավ բլրի լանջից բխող աղբյուրի մոտ` ծարավը հագեցնելու: Այնուհետեւ հենվեց հաստաբուն ծառին ու անթարթ հայացքն ուղղեց դեպի դիմացի ամրոցը, ուր իր սիրելին էր: Ծանրացած կոպերը փակվում էին, եւ Սարգիսը ննջեց:
-Սարգի˜ս… Սարգի˜ս…
Մի հարազատ ձայն արթնացրեց նրան: Երա՞զ էր, թե՞ իրականություն: Սարգիսը շրջվեց եւ տեսավ իր սիրելիին:
Նրանք կարոտով գրկախառնվեցին: Աստծու կամոք նրան ամուսնանում են: Սուրբ Սարգիսը նահատակվել է 361 թվականի հունվարի 31-ին, Պարսկաստանի Մազանդարան կոչվող վայրում: Տարիներ են անցել, սակայն ժողովուրդը չի մոռանում Սբ. Սարգսի պատմությունը: Մեր օրերում կան բազմաթիվ վկայություններ Սբ. Սարգսի գործած հրաշագործությունների մասին: Ժողովրդական զրույցներ են մեզ հասել այն մասին, որ երբ սիրող զույգերը դիմում են արագահաս Սրբին, ապա նրա բարեխոսությամբ հասնում են իրենց երազանքին: Սբ. Սարգիսն ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկի ընտանիք:


Просмотров: 572 | Добавил: VAN | Теги: սուրբ սարգիս, news | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2019