Անցյալ շաբաթ, չորեքշաբթի օրը ես համալսարան էի գնում: Ինչպես միշտ ուշանում էի, նստեցի մետրո, դրեցի ականջակալները և միացրեցի ինչ-որ աշխույժ երաժշտություն: Կողքս կանգնած էին երկու տղաներ, մի տիկին և մի ծեր մարդ: Ավելի ճիշտ նա հազիվ էր կանգնած ոտքերի վրա: Հանելով ականջակալները, ես սկսեցի ուշադիր լսել, թե ինչ են խոսում այն երկու տղաները: Նրանք ասում էին, իբր թե տեսեք դեռ կեսօր չկա, իսկ նա արդեն այսքան հարբած է: Սակայն նայելով այդ ծեր մարդուն հստակ երևում էր, որ նա բացարձակ հարբած չէ: Դա տարօրինակ էր: Վագոնից մենք միասին դուրս եկանք: Նա ճոճվելով և գրեթե ընկնելով գնաց դեպի շարժասանդուխքը: Համոզված լինելով, որ չեմ կարող հանգիստ անցկացնել իմ օրն անընդհատ մտածելով այդ մարդու մասին, ես որոշեցի մոտիկանալ և տեսնել, թե ինչ է պատահել նրա հետ: Ես մոտեցա ծերունում և հարցրեցի, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Տղամարդը պատասխանեց և դա սարսափելի էր: Նա բառի մեջ շփոթեց վանկերը: Հասկանալով իմ դեմքի արտահայտությունից, որ ինչ-որ բան այն չէ, նա վախեցած հայացքով նայեց ինձ վրա: Հանկարծակի ես հիշեցի մի հաղորդում, որի ժամանակ պատմում էին ինսուլտի ախտանիշների մասին: Ես խնդրեցի, որ ծերունին ժպտա: Քանի որ իմ խնդրանքը շատ տարօրինակն էր, ես ստիպված եղա նրան համոզել: «Դե խնդրում են, ժպտացեք, Ձեզ երիտասարդ գեղեցիկ աղջիկը խնդրում է, որ ժպտաք»: Ծերունին փորձեց ժպտալ, բայց ժպիտը ձգվեց միայն դեմքի կեսով: Այո, դա ինսուլտ էր: Հետո ես ծերունուն նստեցրի մետրոյի նստարանին և զանգեցի շտապօգնություն: Մինչև օպերատորները հասկացան վիճակի բարդությունը և շտապօգնությունը տեղ հասավ, ծերունու վիճակը կտրուկ վատացավ: Հետո նրան նստեցրեցին մեքենան և տարան հիվանդանոց: Մի քանի ժամից ինձ զանգեց շտապօգնության անձնակազմից մի տղա և ասաց, որ ծերունին մահացել է: Չափազանց երկար էր նա օգնության սպասել: Ոչ ոք չմոտեցավ, օգնություն չառաջարկեց, բոլորն անտարբեր անցնում էին մեր կողքով: Հիմա ես գիտեմ սարսափելի մի բան, որ եթե ես մահանալուց լինեմ, ոչ ոք չի մոտենա և չի օգնի ինձ, քանի որ բոլոր զբաղված են կամ ինչ-որ տեղ են շտապում: Ես հույսս կարող եմ դնել միայն իմ ու Աստծո վրա: Ճանաչեք ինսուլտը 4 քայլերի միջոցով. Խնդրեք, որ մարդը ժպտա (նա չի կարող դա նորմալ անել), խնդրեք, որ ինչ-որ հասարակ նախադասություն ասի (օրինակ, այսօր լավ եղանակ է), խնդրեք, որ բարձրացնի երկու ձեռքերը (նա չի կարողանա դա անել կամ մասնակի կկարողանա), խնդրեք, որ հանի լեզուն (եթե լեզուն ծռված է, ապա դա նունպես նշան է): |