APARANBLOG.DO.AM Շաբաթ, 27.04.2024, 01:42
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Շաբաթ
27.04.2024
01:42

Вы вошли как: Гость IP Адрес: 18.119.107.96 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2014 » Հունիս » 23 » Ինչպիսի՞ն կլինեին Մունդիալի թիմերն առանց ներգաղթյալների (լուսանկարներ)
00:39
Ինչպիսի՞ն կլինեին Մունդիալի թիմերն առանց ներգաղթյալների (լուսանկարներ)

 

Մարդկանց տեղաշարժը երկրից երկիր, ազգությունների, ռասսաների խառնվելն ու տարածվելը անհետևանք չի մնում ոչ մի ոլորտի համար, և ֆուտբոլն էլ բացառություն չէ։ Երբ նայում ենք տարբեր պետությունների հավաքականների՝ այլ էթնիկ ծագմամբ խաղացողներին, հասկանում ենք, որ առանց նրանց որոշ թիմեր, ինչպես, օրինակ, Ֆրանսիան և Հոլանդիան, Աշխարհի առաջնություն չէին հասնի, մինչդեռ Ալժիրը, Սուրինամը, Գանան և Թուրքիան կարող էին անգամ չեմպիոն դառնալ, եթե այդ ազգերի բոլոր ներկայացուցիչներն իրենց էթնիկ պատկանելության երկրի հավաքականը ներկայացնեին։

Տեսնենք, թե Մունդիալի սկզբին ֆավորիտ համարված թիմերից որոնք ինչ կազմ կունենային, եթե չլինեին ներգաղթն ու արտագաղթը։

Բրազիլիա

Աշխարհի այս առաջնության A խմբի ռեալ ֆավորիտ Բրազիլիայի բոլոր ֆուտբոլիստները տեղացիներ են։ Ավելին՝ Բրազիլիան ինքը ներկայացուցիչներ ունի այլ հավաքականներում՝ Էդուարդո Ալվես դա Սիլվան և Խորխե Սամիր Լրուզ Կամպոսը՝ Խորվաթիայում, և Կեպլեր Լավերան Լիմա Ֆերեյրան. նույն ինքը՝ Պեպեն, Պորտուգալիայում։ Չենք հաշվում Դիեգո Կոստային, քանի որ վերջինս ներգաղթյալ չի կարող համարվել։

Խորվաթիա

Ինչպես նշվեց վերևում, Խորվաթիան ունի երկու բրազիլացի ֆուտբոլիստների, սակայն եթե թույլ տանք հավաքել նախկին Հարավսլավիայի խաղացողներին, ապա թիմին կավելանան Բլերիմ Ջեմալին Մակեդոնիայից և Ջերդան Շաքիրին Կոսովոյից, ովքեր խաղում են Շվեյցարիայի հավաքականում։ 

Իսպանիա

Չնայած Աֆրիկայի մոտ լինելուն և տասնամյակներով ներգաղթյալներ ընդունելուն, ինչի արդյունքում բնակչության 12 տոկոսը էմիգրանտներ են, Իսպանիայի հավաքականը «կորցնում է» միայն Դավիդ Սիլվային, ում մայրը Ճապոնիայից է, հայրը՝ Կանարյան կղզիներից։

Հոլանդիա

Հոլանդիայի հավաքականն ամենամեծ թվով ներգաղթյալներ ունեցողներից է։ Ջերեմին Լենսը, Միշել Վորմը, Նայջել դե Յոնգը արմատներով Սուրինամից են, Լերոյ Ֆերի պապը խաղացել է Կյուրասաոյում, Ռոլանդո Մաքսիմիլիանո Մարտինսին, ով ծնվել է Պորտուգալիայում, և Ջոնաթան դե Գուզմանին, ում հայրը ճամայկացի է։

Ուրուգվայ

Ուրուգվայն ամենաքիչ ներգաղթյալներ ունեցող հավաքականներից է։ Թեև Ալվարո Պերեյրան և Աբել Էրնանդեսը համապատասխանաբար իսպանական և աֆրիկյան արմատներ ունեն, սակայն չեն կարող դիտարկվել որպես ներգաղթյալներ, ինչը չենք կարող ասել Արգենտինայում ծնված դարպասապահ Ֆերնանդո Մուսլերայի մասին։

Իտալիա

Իտալիան ավելի քիչ ֆուտբոլիստներից կզրկվեր, քան կարելի էր ենթադրել։ Ջուզեպպե Ռոսսին, ով ծնվել է Նյու Ջերսիում, և Մարիո Բալոտելին, ով ծնվել է Պալերմոյում, սակայն հայրը Գանայից է։ Հայկական արմատներով պաշտպան Մատեո Դարմիանը չի կարող համարվել ներգաղթյալ, քանի որ նրա ընտանիքը արդեն մի քանի սերունդ շարունակ ապրում է Իտալիայում։

Ֆրանսիա

Ֆրանսիայի հավաքականն ավելի քան կիսով չափ կդատարկվեր մեր չափանիշով կազմն ընտրելու դեպքում։ 23 ֆուտբոլիստներից 12-ը կլքեին թիմը։ Բակարի Սանյայի և Մամադու Սախոյի ծնողները, ինչպես նաև Պատրիս Էվրան ինքը ծնվել են Սենեգալում։ Ռաֆայել Վարանն ու Լոիկ Ռեմին մարտինիկյան արմատներ ունեն, Բլեզ Մաթյուիդիի հայրն Անգոլայից է, Էլիակիմ Մանգալայի ծնողները՝ Կոնգոյից։

Ռիո Մավուբայի հայրը Զաիրից է, մայրը՝ Անգոլայից, Մուսա Սիսոկոյի ծնողները Մալիից են, Մաթյու Վալբուենայի հայրը՝ Իսպանիայից։ Եվ իհարկե, չմոռանանք Կարիմ Բենզեմային, ում հայրը ծնվել է Ալժիրում, և Գվինեայից ներգաղթած ընտանիքի ներկայացուցիչ Պոլ Պոգբային։

Շվեյցարիա

«Այլևս ոչ մի ներգաղթյալ», և Շվեյցարիան կկորցնի իր խաղացողների երկու երրորդին։ Տրանկվիլո Բարնետան իտալացի է, ով երկքաղաքացիություն ունի։ Գոքան Ինլերի ծնողները Թուրքիայից են, Գրանիտ Ջական, Բլերիմ Ջեմաիլին և Ջերդան Շաքիրին ծնվել են նախկին Հարավսլավիայում, Հարիս Սեֆերովիչն ու Մարիո Գավրանովիչը Բոսնիայից են։

Արգենտինա

Արգենտինայի հավաքականում քիչ են ոչ արգենտինացիները։ Այս թիմը կլքի միայն Գոնսալո Իգուայինը, ով բասկյան արմատներ ունի, բայց նրա փոխարեն Արգենտինային կմիանա Իտալիայից Պաբլո Օսվալդոն։

Գանա

Գանան այն հավաքականներից է, որն ամենաշատը կշահեր, եթե ֆուտբոլիստները հանդես գային այն երկրների ընտրանիներում, որտեղից ծագում են։ Գանան ձեռք կբերեր Գերմանիայից Ժերոմ Բոատենգին, Մարիո Բալոտելլիին Իտալիայից, ինչպես նաև Դանի Ուելբեքին Անգլիայից։

Գերմանիա

Գերմանիան ստանում է մեր բարոյական աջակցությունը, քանի որ թույլ է տվել երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստներին հանդես գալ իր ազգային հավաքականում։ Նրանք դեռ այդ խաղացողներին «օտարներ» են կոչում, բայց աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մեկն այսքան լավը չէր լինի առանց նրանց։

Մեսութ Օզիլի հայրը Թուրքիայից է, Սամի Խեդիրայի հայրը՝ Թունիսից, Միրոսլավ Քլոզեն Լեհաստանում է ծնվել։ Ինչպես արդեն նշեցինք, Ժերոմ Բոատենգի արմատները տանում են Գանա, Սկոդրան Մուստաֆին Մակեդոնիայում ծնված ալբանացի է, Լուկաս Պոդոլսկին ծնվել է Լեհաստանում։

Պորտուգալիա

Նախկինում հայտնի գաղութարար Պորտուգալիան կորցնում է բրազիլացի Պեպեին, Նանիին, ով Կապե Վերդեից է, և Սիլվեստրե Վարելային, ում ծնողներն են ծնվել այնտեղ։ Բարեբախտաբար, Կրիշտիանու Ռոնալդուի տատիկի՝ Կապե Վերդեում ծնված լինելը նրան ներգաղթյալ չի դարձնում։

ԱՄՆ

Ժոզե Ալթիդորը, ում ծնողները ծնվել են Հայիթիում, Թիմ Հովարդը, ում մայրը հունգարացի է, Արոն Յոհանսոնը, ով ծնվել է Ալաբամայում իսլանդացի ծնողներից, Միքս Դիսկերուդը, ով Նորվեգիայից է, մեքսիկացի ծնողների զավակ Օրմար Գոնսալեսը, կոլումբիացի Ալեխանդրո Բեդոյան, ինչպես նաև Ջոն Բրուքսը, Թիմմի Չանդլերը, Յուլիան Գրինը, Ջերմեյն Ջոնսը և Ֆաբիան Ջոնսոնը, ովքեր բոլորը կա´մ Գերմանիայում են ծնվել, կա´մ գերմանացի ծնողներ ունեն, գրեթե դատարկաձեռն են թողնում ԱՄՆ-ի հավաքականին։

Բելգիա

H խմբի ֆավորիտներից մեկը՝ Բելգիան, կկորցնի որոշ աստղերի։ Վինսեն Կոմպանիի և Ռոմելու Լուկակուի հայրերը ծնվել են ներկային Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության տարածքում։ Կևին Միրալասի հայրն Իսպանիայից է, Մաուրան Ֆելայինիի ծնողները Մարոկոյից են, Աքսել Վիտցելի հայրը Մարտինիկից է, իսկ Մուսա Դեմբելեի հայրը՝ Մալիից։

 

 AllSport.am

Просмотров: 1446 | Добавил: VAN | Теги: Մունդիալ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024