APARANBLOG.DO.AM Երեքշաբթի, 11.12.2018, 07:41
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 387  
  

Պրոֆիլ
Երեքշաբթի
11.12.2018
07:41

Вы вошли как: Гость IP Адрес: 35.175.182.106 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2014 » Ապրիլ » 21 » Հանճարեղ գյուտեր, որոնք հայտնագործվել են պատահաբար կամ սխալմամբ
11:59
Հանճարեղ գյուտեր, որոնք հայտնագործվել են պատահաբար կամ սխալմամբ

ricerca-universitariaԵրբեմն հետազոտությունների համար տարիներ, նույնիսկ տասնամյակներ են պահանջվում, սակայն կան օրինակներ, երբ դրանք արվել են պատահականորեն եւ առանց մեծ ջանքերի: Հետաքրքիր է իմանալ դրանց մասին:

ՊԵՆԻՑԻԼԻՆ

Բժշկական ձեռքբերում պենիցիլինը պատահաբար հայտնաբերել է շոտլանդացի կենսաբան Ալեքսանդր Ֆլեմինգը: Արձակուրդից վերադառնալիս նա նկատել է, որ մանրէները ոչնչացել են անհայտ բորբոսի ցողուններով:

ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ

Մի անգամ ինժեներ Պերսի Սպենսերը նկատում է, որ իր գրպանում շոկոլադի սալիկը հալվել է, երբ նա անցել է մագնետրոնի (գեներացնող միկրոալիքային էլեկտրոնային խողովակի) դիմացից: Մի քանի տարի անց նա իր դիտարկումն օգտագործեց գործնականում` նվիրելով աշխարհին միկրոալիքային վառարանը:

ՏԵՖԼՈՆ

Փորձելով փոխարինել այդ ժամանակ վտանգավոր սառնարանների հովացուցիչներն ինչ-որ ավելի հարմար եւ ավելի քիչ վտանգավոր բանով` գիտնական Ռոյ Պլանկետը հորինել է բարձր ջերմաստիճանի եւ քիմիայի նկատմամբ դիմացկուն մակերեսով տեֆլոն նյութը:

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՓԱԹԻԼՆԵՐ

Քեյթ Կելլոգն օգնում էր իր եղբորը, ով աշխատում էր Բաթթլ-Քրիք քաղաքի առողջարանում: Մի անգամ, երբ եգիպտացորենի ալյուրից հաց էին պատրաստում, մի պահ ստիպված էին հեռանալ: Երբ վերադարձան, խմորը մի տեսակ փչացել էր եւ գնդեր էին առաջացել, այդուհանդերձ նրանք որոշեցին հացը թխել: Թխվելուց հետո գնդիկները հիանալիորեն խրթխրթան էին, որոնք այնուհետեւ դարձան իրական հիթ առողջարանի հիվանդների շրջանում:

ՍԱԽԱՐԻՆ

Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնական Կոնստանտին Ֆալբերգը պատահաբար իր հետ տուն էր տարել գիտափորձի որոշ բաղադրիչներ: Ընթրիքի ժամանակ նա նկատեց, որ հացն անսովոր քաղցր էր` չնայած այն հանգամանքին, որ շաքար չէր պարունակում: Ֆալբերգը հետո հասկացավ, որ դա լաբորատորիայից տուն տարած հացն էր:

ՍՐՏԻ ԷԼԵԿՏՐԱԽԹԱՆԻՉՆԵՐ

Քորնելի համալսարանից Ուիլսոն Գրեյտբատչը, կենդանիների սրտի բաբախումներն արձանագրող սարքը մշակելով, սխալմամբ վերցրել էր այլ տրանզիստոր: Միացնելով սարքը՝ նա հասկացավ, որ նրանից արտանետված իմպուլսները շատ նման են մարդու սրտի զարկերին:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Երկար ժամանակ ալկոհոլը բժիշկների կողմից համարվել է առավել հայտնի եւ նախընտրած անզգայացման ձեւը: Սակայն 19-րդ դարի սկզբին նրանք նկատեցին, որ եթերի եւ ազոտի օքսիդը (ծիծաղաբեր գազ) ժամանակավորապես թեթեւացնում է ցավը:

SLINKY ԶՍՊԱՆԱԿ

1943 թվականին ռազմածովային ինժեներ Ռիչարդ Ջեյմսը փորձում էր մշակել մի զսպանակ, որը կարող էր կայունացնել նավերի զգայուն սարքավորումները: Երբ պատահաբար վայր գցեց նրանցից մեկը, այն սկսեց «քայլել»: Ռիչարդի մոտ ծնվեց Slinky-ի խաղալիքի գաղափարը:

ՉԻՊՍԵՐ

1853 թվականին խոհարար Ջորջ Քրումը հորինել է կարտոֆիլի չիպսեր` իր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկին ողղակիորեն հակառակվելուց դրդված: Երբ հերթական անգամ խստապահանջ հաճախորդը «ոչ բավարար խրթխրթան» ձեւակերպմամբ չիպսերը հետ է ուղարկում, Ջորջը ստիպված կարտոֆիլը կտրատում է այնքան բարակ, ինչքան հնարավոր է, լավ աղ է անում եւ տապակում ձեթի մեջ: Այսպես ստեղծվում են կարտոֆիլի չիպսերը:

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ հրավառությունը հորինվել է Չինաստանում շուրջ 2000 տարի առաջ: Ըստ լեգենդի` պատահաբար խառնել են փայտածուխը, ծծումբը եւ սելիտրան մի բամբուկե խողովակի մեջ, որն էլ տվել է գեղեցիկ էֆեկտ:

ՍՈՒՊԵՐՍՈՍԻՆՁ

1942 թվականին դոկտոր Հարրի Կուվերը ափսոսանքով եզրակացրել է, որ իր հայտնագործած ցիանոակրիլատը ոչ մի բանի պետք չէ: Այս նյութը շատ ամուր սոսնձվում էր այն ամենին, ինչին որ հպվում էր:

ՇՈԿՈԼԱԴԻ ՓՇՈՒՐՆԵՐՈՎ ԹԽՎԱԾՔՆԵՐ

«Toll House Inn» ռեստորանի սեփականատեր տիկին Ուեյքֆիլդը շոկոլադե բլիթներ պատրաստելու ժամանակ հանկարծ նկատում է, որ կակաոյի փոշին վերջանում է: Նա փոխարինում է այն սովորական շոկոլադի փշուրներով՝ միամտորեն համարելով, որ նրանք կարող են հալվել եւ խառնվել խմորին: Եվ լավ է, որ նա սխալվել էր:

ՉԺԱՆԳՈՏՎՈՂ ՊՈՂՊԱՏ

Մետաղագործները հազարամյակներ շարունակ մտածել են, թե ինչ կարելի է ավելացնել պողպատի խառնուրդին, որ այն դառնա ժանգի նկատմամբ դիմացկուն: Փոփոխական հաջողությունների որոնումներում անցան շատ տարիներ, իսկ 1922 թվականին Հարրի Բրերլին փորձերի ժամանակ նկատել է, որ նմուշներից մեկը չի կորցրել իր փայլը: Այդ օրինակում պողպատի խառնուրդը քրոմով էր:

 

Պլաստմասսա

1907 թվականին բելգիացի քիմիկոս Լեո Բակելանդը նպատակադրեց փոխարինել բնական խեժը: Փորձարկումների ժամանակ նա հնարեց պլաստիկը: Այն բավականին ամուր էր և ջերմակայուն:

Просмотров: 563 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2018