Անկախ Facebook ընկերությումում առկա ֆինանսական խնդիրներից և սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի` 5մլրդ դոլարի կորստից, ընկերության անձնակազմի աշխատավարձերը ժամանակին են վճարվել` նույնիսկ փորձաշրջանում գտնվողներին, գրում է Investment Watch-ը: Ըստ Business Insider-ի` Facebook-ում ամենաբարձր վարձատրվող աշխատողները համակարգչային ինժեներներն են, որոնց աշխատավարձն ամսեկան 132 502 դոլար է: Աշխատավարձի չափով երկրորդ տեղում են արտադրության գծով մենեջերները` ստանալով ամսական միջինը 130 143 դոլար: Այս ոլորտի աշխատողները պատասխանտվություն են կրում փաթեթավորումից մինչև ճիշտ ժամանակին ապրանքի մատակակրումը: Facebook-ի համար անչափ կարևոր է օգտատերերին գրավելու համար գլխավոր նախապայմաններից մեկը` կայքի գեղեցիկ արտաքին տեսքի ապահովումը: Ուստի աշխատավարձի չափով արտաքին դիզայնով զբաղվող մասնագետները գտնվում են երրորդ տեղում (129 136դոլար): Ընկերությունում ամենացածր աշխատավարձն են ստանում գովազդի պատասխանատուները` ընդամենը 62 124 դոլար: |