ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2012/2013 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների անունները:
ՈւԵՖԱ-ի վարկածով թեկնածուների ցուցակում ընդգրկվել են՝ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Քվեարկության եզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 29-ին Մոնակոյում, երբ տեղի կունենա նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ այս մրցանակը շնորհվում է 2010/2011 մրցաշրջանից: Առաջին դափնեկիրը Լիոնել Մեսին է, իսկ նախորդ տարի մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: