- Կոպա Դել Ռեյի շրջանակներում վերջին անգամ Ռեալն ու Բարսան հանդիպել են նախորդ մրցաշրջանում` եզրափակչում: Մոուրինյոյի թիմը լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեց նվազագույն հաշվով:
- Վերջին 13 ամիսների ընթացքում 8 Էլ Կլասիկո է տեղի ունեցել, որոնցից 4 - ում Բարսան հաղթել է, 3 - ն ավարտվել են ոչ ոքի և միայն 1 խաղում է Պեպի թիմը պարտվել:
- Կոպա Դել Ռեյի փլեյ - օֆֆ փուլում Բարսան ու Ռեալը վերջին անգամ մրցել են 1996/1997 մրցաշրջանում: Նոու Կամպում կատալոնացիները հաղթել են 3 - 2 հաշվով, իսկ Բեռնաբեուում արձանագրվել է 1 - 1 հաշիվը:
- Վերոնշյալ խաղերում Ժոզե Մոուրինյոն Բարսելոնայի մարզչի օգնականն էր, իսկ Խոսեպ Գվարդիոլան` թիմի ավագներից մեկը:
- Ընդհանուր առմամբ փլեյ - օֆֆ փուլում Բարսան և Ռեալը հանդիպել են 17 անգամ: Ցուցանիշները գրեթե հավասար են: 9 անգամ հաղթել են կատալոնացիները, 8 անգամ` մադրիդցիները:
- Բացի այդ, Բարսայի և Ռեալի վերջին 2 դիմակայություններում, որոնք բաղկացած են եղել 2 հանդիպումից, հաղթանակն ուղեկցել է Պեպի թիմին: Գվարդիոլայի սաները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մոուրինյոյի թիմին հաղթել են ընդհանուր 3 - 1 հաշվով, իսկ Իսպանիայի սուպերգավաթում` 5 - 4 հաշվով:
- Վերջին 10 մրցաշրջաններում Բարսան 7 անգամ է հայտնվել Կոպա Դել Ռեյի 1/4 եզրափակչում, իսկ Ռեալը` 5:
- Մինչ այստեղ հասնելը, Ռեալն ընդհանուր 7 - 1 հաշվով հաղթել է Պոնֆերադինյոյին, ինչպես նաև Մալագային` ընդհանուր 4 - 2 հաշվով: Բարսան 1/16 - րդ եզրափակչում Հոսպիտալետին հաղթել է ընդհանուր 10 - 0 հաշվով, իսկ 1/8 եզրափակչում ընդհանուր 6 - 1 հաշվով պարտության է մատնել Օսասունային:
- Մոուրինյոն Կոպա Դել Ռեյի այս մրցաշրջանում 26 խաղացողների է օգտագործել: Ամենաշատ խաղաժամանակն ունեցել է Պեպեն (270 րոպե), բայց միակ խաղացողը, ով մասնակցել է բոլոր 4 հանդիպումներին, Խեդիրան է, ով վնասվածք ունի:
- Կոպա Դել Ռեյում Ռեալի գլխավոր ռմբարկուն Կալյեխոնն է, ով 3 գոլ է հեղինակել:
- Մեսսին, Ինիեստան, Տելյոն, Ֆաբրեգասը, Կուենկան ու Տիագոն 2 - ական անգամ են աչքի ընկել Կոպա Դել Ռեյի այս մրցաշրջանում և հանդիսանում են կատալոնյան թիմի գլխավոր ռմբարկուները:
- Պինտոն Բարսայի միակ խաղացողն է, ով Կոպա Դել Ռեյի այս մրցաշրջանում մասնակցել է բոլոր 360 րոպեներին: