Вы вошли как: Гость
IP Адрес: 18.191.211.66
Группа: Гости
Личных сообщений:
02.12.2013
Այցեյություն 15.11
Главная » 2012 » Օգոստոս » 6 » Curiosity մարսագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Կարմիր մոլորակում (Տեսանյութ)
10:50
Curiosity մարսագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Կարմիր մոլորակում (Տեսանյութ)
Curiosity մարսագնացը ութամսյա թռիչքից հետո հաջող վայրէջք է կատարել Մարս մոլորակի Գեյլ խառնարանի տարածքում, հաղորդում է ՆԱՍԱ-ն:
Curiosity-ն երկրաբանական եւ երկրաքիմիական հանգամանալից ուսումնասիրություններ կկատարի, կհետազոտի մոլորակի մթնոլորտն ու կլիման, կփնտրի ջուր եւ դրա հետքերը, օրգանական նյութեր: Այդ տվյալները կօգնեն որոշել` արդյոք Մարսը երբեւէ կյանքի համար պիտանի է եղել եւ արդյոք այսօր դրա վրա կան կյանքի համար պիտանի վայրեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վայրէջքի ազդանշանը Երկրին կհասնի այսօր երեւանյան ժամանակով ժամը 09:31-ին, իսկ տիեզերանավը Մարսի մակերեւույթին կհպվի յոթ րոպե շուտ: Curiosity-ն ավելի քան 2 հազ կմ/ժ արագությամբ կփորձի սուրալ շատ նոսր մթնոլորտում, հետո կնետի պարաշյուտները, իսկ անմիջապես մակերեւույթի առջեւ կմիացնի հետադաձ տուրբինները: Վայրէջքի գլխավոր ինժեներ Չարլզ Էլաչին դա անվանել էր «խելագարություն», գրում է utro.ru-ն: