Ծխախոտի չարաշահումը խափանում է օրգանիզմի կայունացման համակարգը՝ կեցվածքային կայունությունը: Նման խնդիր առաջանում է նաև ալկոհոլի չարաշահման պարագայում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DNA India-ին:
Կալիֆորնիայի համալսարանից Թոմաս Պոլ Շմիդտը նման եզրահանգման է եկել՝ ուսումնասիրելով ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլից հրաժարվելը անհամեմատ բարելավում է կայունության ցուցանիշները, սակայն ծխող մարդկանց մոտ ոչ մի բարելավում չի արձանագրվել: |