Ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Ատլետիկո» - «Զենիթ» խաղին անդրադառնալով նշել է, որ իսպանական թիմի հարձակվող Լեո Բապտիստաոն հայ է և այդ պատճառով չի կրել «Ատլետիկո»-ի մարզաշապիկը: Նշենք, որ իսպանական ակումբի համազգեստի վրա տեղադրված է ադրբեջանական`Azerbaijan Land of Fire ընկերության գովազդը: «Բրազիլիայում բազմաթիվ էթնիկ հայեր են ապրում: Իսկ Բապտիստաոն իրականում, Բապտիստյան ազգանունն է: Նա հայ է և այդ պատճառով հրաժարվել է կրել «Ատլետիկո»-ի համազգեստը, որի վրա ադրբեջանական գովազդ է տեղադրված»,- Ուտկինի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով «Эхо Москвы»-ին: |