Դուգլաս Էնգելբարտի նորարարությունը իրենից ներկայացրել է անիվների վրա մի փայտե տախտակ, որը մեկ կոճակ է ունեցել: Իր անունը կրող համակարգչային մկնիկը պարտական է լարին, որը գյուտարարին հիշեցրել է մկնիկի պոչ:
Առաջին մկնիկը հավաքել է ինժեներ Բիլլ Ինգլիշը, իսկ հնարավորությունները ցուցադրելու համար առաջին ծրագիրը գրել է Ջեֆֆ Ռուլիֆսոնը: Սարքավորման ներսում երկու մետաղական սկավառակ է եղել, որոնցից մեկը շարժվել է սարքավորումը առաջ շարժելիս, մյուսը պատասխանատու է եղել մկնիկը աջ ու ձախ շարժելու համար:
Ավելի ուշ Էնգելբարտի հայտնագործությամբ հետաքրքրվել է Xerox ընկերությունը: Վերջինիս հետազոտողները փոխել են մկնիկի կառուցվածքը, և այն նմանվել է ժամանակակից մկնիկին:
1970-ական թվականներին Xerox ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է մկնիկը որպես անձնական համակարգչի բաղկացուցիչ մաս: Այն արժեցել է 400 դոլար:
1983թ.-ին Apple ընկերությունը թողարկել է միակոճակ մկնիկի իր մոդելը, որի արժեքը հասնում էր մինչև 25 դոլարի:
Տեխնիկայի վերջին նորույթը անլար մկնիկն է: Համակարգչի հետ այն կապում է Bluetooth-կապը, ինչը թույլ է տվել ազատվել լարային սարքավորումից: |