APARANBLOG.DO.AM Երեքշաբթի, 11.12.2018, 08:47
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 180  
  

Պրոֆիլ
Երեքշաբթի
11.12.2018
08:47

Вы вошли как: Гость IP Адрес: 35.175.182.106 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2014 » Դեկտեմբեր » 17 » «Այս վիճակի շարունակական լինելը սոցիալական բունտի կտանի». Ըստ կանխատեսումների, դրությունն առաջիկա կես տարվա ընթացքում ավելի կբարդանա
15:28
«Այս վիճակի շարունակական լինելը սոցիալական բունտի կտանի». Ըստ կանխատեսումների, դրությունն առաջիկա կես տարվա ընթացքում ավելի կբարդանա

Ստեղծված դժվարին սոցիալ-տնտեսական վիճակը առաջիկա կես տարվա ընթացքում գնալով էլ ավելի կբարդանա: Նման կանխատեսում է անում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աննախանձելի վիճակում,- «Մեդիալաբին» ասում է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,- Հայաստանի տնտեսությունը ներկա զարգացումների ֆոնին վերջնական հարվածի տակ է, առաջիկա կես տարվա ընթացքում իրավիճակն էլ ավելի կբարդանա: Արդեն իսկ զգալի գնաճ ունենք, նշանակիորեն նվազել են տրանսֆերտները, կենսամակարդակն անկում է ապրել: Այս վիճակի շարունակական լինելը սոցիալական բունտի կտանի»:

Չնայած հաշված օրեր են մնացել մինչ Հայաստանը պաշտոնապես կդառնա Ռուսաստանի նախաձեռնած ԵՏՄ անդամ, այնուամենայնիվ վերջին ամիսներին Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը, ռուբլու սրընթաց արժեզրկումը եւ զարգացումների  շղթայական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա  ամենաքննարկվող ու բուռն մտահոգությունների կիզակետում է:

Թեեւ անցյալ սեպտեմբերին Հայաստանի` Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հավատացնում էին, թե կյանքն ավելի հեշտանալու է, եւ որ բռնած ուղին նպաստավոր է լինելու տնտեսության, արտահանման եւ առհասարակ տնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ խոստումների եւ իրականության միջեւ եզրագծերն էլ ավելի մգացան հատկապես վերջին ամիսների ընթացքում, երբ ռուսական ռուբլին սկսեց մեծ արագությամբ գահավիժել:

Միջազգային արտարժույթի շուկաներում ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում առաջ եկած գնաճը` համատարած թանկացումներով, օրեցօր բարդացող  սոցիալական դժվարությունները, եւ ապագայի հանդեպ անորոշությունը մեջ են դրել բազմաթիվ մարդկանց :

«Սիրելի Ձմեռ պապ, Արուսյակն իմացավ, որ մտնում ենք Մաքսային միություն, պատժամիջոցներ կիրառեց մեր դեմ եւ էլ փող չի ուղարկում, չգիտենք, թե ոնց ենք ապրելու»,-ԱՄՆ-ում ապրող քրոջ մասին պատմելով նամակ է գրում հեռուստաալիքներով հեռարձակվող հայտնի լոտոյի գովազդի հերոսուհին`դիմելով բախտի հնարավորությանը:

Երեւանի բնակչուհի 65-ամյա Գրետա Սարուխանյանը ասում է, որ ի տարբերություն գովազդի, կյանքը լոտոյի տեսքով բոլորին չի, որ կարող է ժպտալ:

«Մի քանի օր առաջ շաքարախտով հիվանդ ամուսնուս համար գրեչկա պիտի գնեի, ու ապշեցի, երբ տեսա գները, մեկ կիլոգրամի գինն գրեթե կրկնակի ավելացել էր: Ս՞ա էր իշխանությունների խոստացած լավ կյանքը: Օրեցօր վիճակը վատանում է. չգիտենք դեղերին փող տա՞նք, սնունդի՞ն, թե՞ կոմունալ ծախսերին: Հարեւանուհիս երեք անչափահաս երեխա ունի, չի կարողանում բնակարանը տաքացնի, քանի որ գիտի, որ դրա տակից չի կարողանալու դուրս գա»:

Գնաճի թեման ամենացավոտներից մեկն է: Թանկացումները քննարկվում են ամենուր` տրանսպորտի մեջ, աշխատավայրերում, խոհանոցներում, փողոցներում:

Դեկտեմբերի 12-ին կառավարությունում Հովիկ Աբրահամյանի առաջարկով խոսելով ապրանքների թանկացման, շուկայական դիրքի չարաշահումների մասին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, թե «գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխությանը»` խոսելով շուրջ 13 տոկոս գնային փոփոխությունների մասին:

«Այս պահի դրությամբ, պարոն վարչապետ, գնաճը փոխարժեքին համահունչ է, բայց ուսումնասիրությունները շարունակվում են,-նշել է Շաբոյանը,-և ավարտելուց հետո մենք վերջնական տվյալները կներկայացնենք»:

Սակայն, շատ ապրանքների գներ թռիչքային աճ են ապրել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում, «Մեդիալաբի» դիտարկումների համաձայն,  խանութներում հացի եւ հացահատիկի գները բարձրացել են շուրջ 10, ձավարեղենեի դեպքում` 20,  (հնդկաձավարը`80-100 տոկոս), մսամթերքի եւ կաթնամթերքի դեպքում առնվազն 20 տոկոսով:

«Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի և եվրոյի փոխարժեքների տատանմամբ»,-ասվում է դեկտեմբերի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Մինչ մայրաքաղաք երեւանում Ամանորին ընդառաջ վեր են խոյանում զարդարված տոնական եղեւենիները, բազմաթիվ ընտանիքներ, որոնք գոյատեւում են Ռուսաստանից ստացվող տրանֆերտներով,  անորոշության մեջ են հայտնվել:

Հայաստանը, ուր պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, հազարավոր ընտանիքներ տասնամյակներ շարունակ ապրում են արտերկրից ստացվող մասնավոր փոխանցումների շնորհիվ:

Ըստ ԿԲ տվյալների, 2013-ի ընթացքում երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը կազմել են հենց դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումները, որը կազմել է 1 869,7 մլն դոլար:

Արտերկրից Հայաստան կատարվող տրանսֆերտների մեջ առյուծի բաժնի համախառնը ծավալի 83,6 տոկոսը  բաժին է հասնում Ռուսաստանին, որտեղից մասնավոր փոխանցումները թեեւ  հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ  4,4 տոկոսի անկում են գրանցել` կազմելով 1 241,4 մլն դոլար, սակայն հիմնական անկումները շարունակվել են վերջին ամիսներին:

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը շարունակել է նվազել միջազգային արժութային շուկաներում ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում: Եթե ռուսական տրանսֆերտները հոսքը հունիսին նվազել է 4.6, հուլիսին` 6.6,  օգոստոսին 7.7, սեպտեմբերին  7 տոկոսով, ապա հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս: Անցյալ տարվա հոկտեմբերի նույն ժամանակահատվածի նկատմամբ, այս հոկտեմբերին փոխանցվել է 161,6 մլն դոլար` 17,1 տոկոսով ավելի քիչ գումար քան նախորդ տարի:

«Պատժամիջոցների փաթեթը, որ գործում է ընդդեմ Ռուսաստանի, բերել է բանկային համակարգի, շուկաների կաթվածի,-«Մեդիալաբին» ասել է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը,-Այս իրադարձությունները համընկան ԵՏՄ պայմանագիրը վավերացնելու ՀՀ ԱԺ խայտառակ որոշման հետ: Հայաստանը, փաստորեն, տոմս գնեց դեպի Տիտանիկը, որը արդեն իսկ բախվել է այսբերգին, իսկ խորտակվող նավի տոմսի համար վճարվեց մեր ապագայով»:

Սակայն, դեկտեմբերի 5-ին հանդիպելով ՀՀ արդյունաբերողների հետ, Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը եւ Դրամի արժեզրկման հիմնական պատճառը ԵՏՄ անդամակցությունը չէ:

«Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում:Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում,-ասել է նա` հավելելով, թե «Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ» եւ որ այս դեպքում կառավարությունն ու ԿԲ-ն պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող ազդեցությունը մեղմելու համար:

Սակայն, Վահագն Խաչատրյանը թերահավատ է, թե իշխանությունները կկարողանան միջոցներ ձեռք առնել ստեղծված իրավիճակի դեմ: Տնտեսագետի կանխատեսումներով, իրավիճակը ոչ մի լավ բան առաջիկայում չի խոստանում:

«Իրադարձություններն էլ ավելի դժվար ընթացք կստանան հունվարի 15-ից հետո, երբ պահուստային ֆոնդերը, որոնք ուղղված է իրավիճակի կայունացմանը սպառվեն,-ասում է նա,-գնաճը կշարունակվի,  քանի որ Հայաստանում  պետք է ամբողջ համակարգը փոխվի, մենաշնորհները վերանան, կառավարման այլ համակարգ լինի: Այս սցենարով մենք գնում ենք դեպի կործանում»:

Ի տարբերություն Խաչատրյանի, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ասում է, որ ոչ մի սարսափելի բան էլ տեղի չի ունեցել: Նա նշում է, որ միշտ էլ գնաճ կա, եղել է ու կլինի:

«Ոչ թե դրամն արժեզրկվել է, այլ դոլարն է արժեւորվել եւ ի տարբերություն ռուբլու դրամը բավականին շահեկան վիճակում է,-«Մեդիալաբին» ասում է նա,-չափից դուրս սեւեռվելով եւ խոսելով բացասական ազդեցության մասին ոչ մի լավ բանի չենք հասնի»:

Մարի Ներսեսյան

Просмотров: 750 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2018