Ինչպես հիշում եք, անցյալ ամսվա վերջում Ֆրանկ Բեկկենբաուերը սկանդալային հայտարարություն արեց՝ ասելով, որ շուտով կայանալու է Երկրի հավաքականի և այլմոլորակայինների հավաքականի խաղը, և եթե Երկրի ներկայացուցիչները պարտվեն, ապա այլմոլորակայինները կոչնչացնեն մեր մոլորակը:Այսօր հայտնի դարձավ, որ Երկրի հավաքականի ավագը լինելու է Լիոնել Մեսսին: Ծանոթացեք մեր ապագա մրցակիցների կազմի հետ: Դարպասապահ՝ Ջաբբա Հաթ Այս կերպարը մեզ ծանոթ է «Աստղային պատերազմներ» ֆիլմից: Հաթը բավական ազդեցիկ գործարար է, ինչի մասին կարելի է ենթադրել նայելով նրա արտաքին տեսքին: Ի դեպ, ընտրությունը պատահական չէ, քանի որ նա պարզապես ծնված է դարպասապահ լինելու համար: Մարդկանց բավական բարդ կլինի գրավել դարպասը, քանի որ Հաթը իր ահռելի չափերով ուղղակի փակում է ամբողջ դարպասը: Աջ պաշտպան. Բամբլբի «Տրանսֆորմերներ» ֆիլմի այս կերպարը հիանալի տարբերակ է եզրային պաշտպանի համար, քանի որ նա մեկ վայրկյանում կարողանում է ձևափոխվել սպորտային մեքենայի ու անհավանական արագություն է զարգացնում, ինչը շատ օգտակար է արագ հակագրոհների ժամանակ: Կենտրոնական պաշտպան. Տուրուկ Մակտո
Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» այս կերպարը հիանալի է դիտվում որպես կենտրոնական պաշտպան, քանի որ նա անչափ ամրակազմ է, իսկ Մակտոյի 3 մետր հասակը նրան թույլ կտա գերիշխել 2-րդ, ինչու չէ նաև 3-րդ հարկում: Կենտրոնական պաշտպան. Ջա-Ջա Բինքս
Մակտոյի հետ կենտրոնում կգործի մեկ այլ բարձրահասակ ֆուտբոլիստ՝ Ջա-Ջա Բինկսը, ով ունի 1,96 սմ հասակ: Ավելին, հենց Բինքսը կլինի թիմի ավագը, քանի որ «Աստղային պատերազմներում» նա արդեն ղեկավարելու փորձ ունի՝ Բինկսը գունգան ազգի գեներալն էր: Ձախ պաշտպան. Ուոտտո
Ձախ եզրից գործելու է մեկ այլ արագ ֆուտբոլիստ՝ Ուոտտոն: Իր թևերի հաշվին այս ֆուտբոլիստը նույնպես մեծ արագություն է զարգացնում, իսկ փոքրիկ մարմնի շնորհիվ Ուոտտոն լավ տեխնիկայի է տիրապետում: Հենակետային կիսապաշտպան. Ֆրենկ
«Սևազգեստ մարդիկ» ֆիլմից հայտնի Ֆրենկը հենակետային կիսապաշտպանի իսկական մարմնացում է, քանի որ նա իր գոտում կարող է կասեցնել մրցակցի ցանկացած առաջխաղացում: Հենակետային կիսապաշտպան. մանգալոր
Հենակետային գոտում Ֆրենկին օգնելու է նաև մանգալորը, ով հայտնի է իր ագրեսիվ վարքով «Հինգերորդ տարրը» ֆիլմից: Աջ կիսապաշտպան. Օտարը (Чужой)
Օտարը կլինի թիմի աջ կիսապաշտպանը: Նա իր բավական երկար պոչի օգնությամբ տիրապետում է հիանալի դրիբլինգի, ինչը անչափ կարևոր է հարձակողական ոճի ֆուտբոլիստի համար: Ձախ կիսապաշտպան. Գիշատիչը
Ձախ եզրից կգործի Օտարի հավերժական թշնամին՝ Գիշատիչը (Хищник): Սակայն, խաղադաշտում նրանք հիանալի են համագործակցում և հաճախակի են փոխվում դիրքերով: Հարձակվողական կիսապաշտպան. Արարիչ
«Պրոմեթևս» ֆիլմից հայտնի այս կերպարը կգործի հարձակվողի հետևում՝ լինելով թիմի հարձակվողական գործողությունների հիմանական «շարժիչը»: Անչափ խելացի այս արարածը հիանալի է գործում և տիրապետում է հուժկու հարվածների: Հարձակվող. Չուբակա
Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող այս ֆուտբոլիստը կլինի թիմի միակ հարձակվողը: Բարձր հասակը նրան թույլ կտա լավ պայքար մղել 2-րդ հարկում, իսկ ամուր կազմվածքի շնորհիվ Չուբական կպայքարի ցանկացած գնդակի համար ու ագրեսիվ պրեսինգի կդիմի: Գլխավոր մարզիչ. Վարպետ Յոդա
Թիմի գլխավոր մարզիչն է լինելու «Աստղային պատերազմների» ամենախելացի կերպարներից մեկը՝ Վարպետ Յոդան, ով տակտիկական ճիշտ սխեմաներ նախագծելու իսկական վարպետ է: |