APARANBLOG.DO.AM Չորեքշաբթի, 20.03.2019, 21:12
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 801  
  

Պրոֆիլ
Չորեքշաբթի
20.03.2019
21:12

Вы вошли как: Гость IP Адрес: 18.208.211.150 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Սեպտեմբեր » 24 » Անժելա Մկրտչյանի ուժեղ մրցակիցներից` Շագան (Նկարներ)
17:26
Անժելա Մկրտչյանի ուժեղ մրցակիցներից` Շագան (Նկարներ)

FashionYan-ը շարունակում է իր ”Fashion Զրույց”  բաժնում հյուրընկալել նոր, հետաքրքիր ու տաղանդավոր անձանց: Այս անգամ զրուցել ենք  հայտնի հայ ֆեշըն բլոգերներից մեկի` Գայանե Շահինյանի հետ: Գայանեն  Shaga Blog-ի  հեղինակ-վարողն է:  Նա մեզ հետ կիսվեց բլոգ վարելու իր փորձով, նորաձևության մասին  դիտարկումներով ու երազանքներով:

- Ողջույն, Գայանե: Կպատմե՞ս մի փոքր ոճիդ մասին: Ինչպիսի՞ն է այն, ըստ քեզ:
-Ողջույն: Ես սիրում եմ, երբ ինչ- որ «թափթփվածություն» կա կերպարում, այսինքն` երբ դու նայում ես աղջկան ու միանգամից հասկանում ես , թե ինքն ինչքան շատ ժամանակ է ծախսել իր կերպարի վրա, դա հետաքրքիր չէ:
Սիրում եմ բնական մազեր, բնական դիմահարդարում, սիրում եմ խառնել տարբեր ոճեր: Ընդհանրապես սիրում եմ, երբ շատ չեն կենտրոնանում արտաքինի վրա:
Ոճը ոչ այնքան արտաքինն է կամ հագուստը, որ կրում ես, այլ `ինչպես ես քեզ զգում,այսինքն` ինչ որ ավելի ներքին մի բան : Ուղղակի պետք է  ներդաշնակություն լինի արտաքին ու ներքին կերպարների մեջ: Այդ իմաստով, ես ինձ բավականին ներդաշնակ եմ զգում:
- Որպես ֆեշըն բլոգեր և նորաձևության գիտակ` մարդկանց հետ շփվելուց առաջինը հագուստի՞ն ես ուշադրություն դարձնում, թե՞ քեզ համար կարևոր չէ, թե ինչպես են հագնվում մարդիկ:

-Ես չեմ կարծում, թե ես նորաձևության գիտակ եմ, ուղղակի այն ինձ հետքրքիր է, ու ես իմ տեսակետն ունեմ դրա հետ կապված նաև սիրում եմ շատ ))))))) Կարևոր է` ինչպես են հագնվում: Ես սիրում եմ, հիանում եմ, ոգեշնչվում եմ մարդկանցով, ովքեր առանձնանում են ինչ-որ բանով: Բայց թե առաջինն եմ դրան ուշադրություն դարձնում, երկրորդը, թե երրորդը, չգիտեմ: Չեմ հիշում: )))))))


-Ինչպի՞սի հագուստ երբեք չես հագնի:

-Չեմ հագնի հագուստ, որն իմ հագով չի : )))) Կարող եմ ասել, թե ինչ եմ շատ ուզում հագնել: Երազում եմ պարահանդեսի մասին, ինչպես նկարագրված է ռուս դասականների գրքերում, ուզում եմ պարահանդեսային զգեստ հագնեմ ու վալս պարեմ: Երբ այս երազանքի մասին եմ խոսում, ես ինձ 10 տարեկան եմ զգում ))))))))
-Վերջին անգամ ի՞նչ աքսեսուար ես գնել:
-Ժամացույց եմ գնել: Աքսեսուարներ հազվադեպ եմ գնում, քանի որ շատ տաղանդավոր ընկերներ ունեմ, ովքեր պատրաստում են աքսեսուարներ և նվիրում, ինքս էլ եմ պատրաստում աքսեսուարներ: Դրանք ներկայացնում եմ նաև բլոգում:

 


-Ի՞նչ է նորաձևությունը քեզ համար:
-Նորաձևությունը շատ ինդիվիդուալ բան է: Մեկը կարող է աչքերը փակ հետևել նորաձևությանը և դառնալ նորաձևության զոհ, մյուսը կարող է նորաձևության օգնությամբ ընտրել իրեն ամենահամապատասխան ուճն ու անընդհատ կատարելագործել այն: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ չդավաճանեն իրենք իրենց, թեկուզ հենց նորաձևության հարցում, եթե դա քո հագուստը չէ, անկախ նրանից նորաձև է, թե ոչ, մի ընտրիր դա: Նորաձևությունը երբեմն ինչ-որ բաներ է պարտադրում, սեզոնի թրենդ, կամ must have, այ դա իմ կարծիքով հիմարություն է: Իսկ ընդհանրապես, նորաձևությունը հրաշալի բան է, որը ստեղծում են տաղանդավոր մարդիկ:
-Հագուստ գնելիս սահմանափակումներ դնու՞մ ես քո առաջ՝ տեսքի, բրենդի կամ գնի տեսանկյունից և ինչու՞:
-Տեսքի առումով` իհարկե, այսինքն, ոչ թե սահմանափակում, այլ գնումների գնալիս, գիտեմ ինչ եմ ուզում, ինչի համար եմ գնացել: Իսկ բրենդի և գնի հետ կապված …մմմ…իմ կարծիքով, ժամանակները, երբ առաջին տեղում բրենդն էր, բրենդամոլությունը` այդ ժամանկներն անցել են, հիմա ավելի կարևոր է մարդու անհատականությունը, ոճը: Միջազգային ամենահաջողված ֆեշն բլոգերները նրանք են, ովքեր ինչ- որ իդեա են առաջարկում, կամ սեփական հագուստներն են ստեղծում: Իհարկե, կան բրենդներ որոնց բոլոր ցուցադրությունները ես հիացած նայում եմ` Prada, Louis Vuitton, Chloe, Jil Sander , Parabal Gurung , Dolce& Gabbana:
Հետաքրքիր է, որ ես ավելի շատ ուզում եմ ներկա լինել նրանց ցուցադրություններին, տեսնել նորաձևություն ստեղծող, նորաձևությամբ ապրող մարդկանց, քան ձեռք բերել հագուստը: Ես չեմ հասկանում երբ ահռելի գումարներ են ծախսում հագուստի վրա, բայց Երևանից դուրս, (էլ չեմ խոսում Հայաստանի մասին) երբեք չեն եղել: Այսինքն` աշխարհում լիքը բան կա, որ կարելի է տեսնել, զգալ, ապրել, դա ավելի կարևոր է, քան մեծ-մեծ գումարներ հագուստների վրա ծախսելը:

 


 -Ինչու՞ ես հենց նորաձևության մասին բլոգ վարում:
-Այն, որ ես նորաձևության բլոգ եմ վարում, ինձ ճանաչող մարդկանց, իմ ընկերների համար զարմանալի չէր: Դպրոցական տարիներից ես սիրում էի ինչ-որ փորձարկումներ անել հագուստների հետ, տարբերվել: Մինչև հիմա պահպանվել է դպրոցական լուսանկարս, որտեղ դասընկերներիս սև-սպիտակ դպրոցական համազգեստի ֆոնին, ես եմ ` պատռված ջինսով ու վառ նարնջագույն բլուզով: Այն դեպքում, երբ դպրոցում հագուստի հարցը շատ խիստ էր, դասընկերուհիներիս անգամ սև տաբատ չէին թողնում հագնել: Չգիտեմ` ինչպես էին ինձ հանդուրժում, հավանաբար հասկանում էին, որ ոչ թե ուզում եմ հակառակվել կամ դպրոցի օրենքներին դեմ գնալ, այլ ուղղակի ես այդպիսին եմ: Հետո արդեն աշխատեցի ամսագրերում, գրում էի նորաձևության թեմաներով, հեռուստատեսությամբ հաղորդում վարեցի, չնայած մասնագետ կար, բայց հիմնականում ինքս էի ընտրում հագուստս, որոշում էի ինչ դիմահարդարում ու սանրվածք պետք է անել: Հետո համացանցն ինձ հետաքրքրեց, հասկացա, որ այն ավելի մեծ հնարավորություններ կարող է տալ`հեռուստացույց հիմա գրեթե չեն նայում, իսկ ամսագիր ընդհանրապես քիչ են գնում: Իսկ fashion blog-ն այն էր,ինչ ես կարող էի ու ուզում էի անել: Ես հիմա լիքը երազանքներ ունեմ բլոգի հետ կապված ու մեծ վստահություն, որ բոլոր երազանքներն իրականանուլու են, միայն թե պետք է հավատաս ինքդ քեզ ու չդադարես երազել: Սա նաև ձեր բոլոր ընթերցողներին եմ մաղթում, շնորհակալ եմ զրույց համար:)))





Աղբյուրը` fashionyan.wordpress.com

Просмотров: 2279 | Добавил: VAN | Теги: ֆոտոմոդել | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2019