Չինաստանի Խունան նահանգի այս ճանապարհը, մեղմ ասած, թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Այստեղ անգամ ամենախիզախ ճանապարհորդների սիրտն է վախից արագ տրոփում: Մեծ դարպասների ճանապարհը կառուցվել է 1998-2006 թթ, նրա երկարությունը հասնում է 11 կմ-ի և բարձրանում է ծովի մակարդակից 200 մ-ից մինչև 1300 մետր: Այս ուղին կարելի է շրջանցել նաև ճոպանուղով, որը աշխարհում ամենաերկարն է և պակաս ադրենալին չի պարգևում: Ճոպանի երկարությունը հասնում է 7455 մետրի:
|