2010թ-ից մինչ օրս, ըստ հրապարակված տեղեկությունների, Ադրբեջանը Ռուսաստանից գնել է շուրջ 4 միլիարդ դոլլարի զենք: Ինչ խոսք, եթե այն համապատասխանում է իրականությանը, ուրեմն ոչ միայն տպավորիչ գործարք է, այլև հեռուն տանող ենթադրությունների տեղիք տվող: Քանզի, ակնհայտ է, որ այդ զենքը մի օր կրակելու է… Ի՞նչ ենք արել մենք այդ ընթացքում…կառուցել ենք իր նախադեպը չունեցող մի հզոր եկեղեցի ու էլ ավելի նախադեպը չունեցող Խաչ: Ամբողջ աշխարհը գիտի ու այսուհետ ևս պետք է իմանա, որ մենք միշտ հաղթել ենք մեր հավատով, քանզի, քրիստոնեությունը, որպես պետական կրոն, մենք ենք այն առաջինն ընդունել: Հետևաբար, նրանց սրին մենք հակադրելու ենք մեր խաչը, ու մենք անպարտելի ենք, ուռաաաա՜ա….
|