APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 19.04.2024, 09:33
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
19.04.2024
09:33

Вы вошли как: Гость IP Адрес: 3.145.178.240 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Դեկտեմբեր » 28 » 2012-ի 10 գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները
11:07
2012-ի 10 գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները


Aparanblog.do.am-ն ամփոփում է մրցաշրջան-2012-ը՝ ներկայացնելով ավարտվող տարվա 10 գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները:

1. Իսպանիան պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 

 

Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Լեհաստանում եւ Ուկրինայում կայացած Եվրո-2012-ի եզրափակիչում իսպանացիները ոչ մի շանս չտվեցին մրցաշարի լավագույն թիմերից մեկին՝ Իտալիայի հավաքականին, եւ արժանի հաղթանակ տարան 4:0 հաշվով: Եվրոպայի առաջնության եզրափակիչներում ոչ մի թիմի չէր հաջողվել հաղթել 4 գնդակի առավելությամբ: Իսպանիայի հավաքականը դարձավ առաջին եվրոպական թիմը, որին հաջողվեց երեք անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել խոշոր մրցաշարերում:

2. «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Կիսաեզրափակիչում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը պայքարից դուրս թողեց կատալոնական «Բարսելոնային»՝ մատուցելով մրցաշրջանի ամենամեծ անակնկալներից մեկը:

Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում լոնդոնցիները հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասան Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում մյունխենցիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը գերազանց գործեց՝ որսալով գնդակը: Ռոբերտո Դի Մատեոն «Չելսիին» պարգեւեց այդքան սպասված չեմպիոնական տիտղոսը, սակայն 2012/2013 մրցաշրջանում իտալացի մարզիչը հեռացվեց լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնցի: 

3. Մեսին գերազանցեց Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը

2012 թվականի ընթացում կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ 91 գոլի հեղինակ: 25-ամյա արգենտինացին գերազանցեց Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ռմբարկու Գերդ Մյուլերի՝ մեկ օրացուցային տարվա արդյունավետության ռեկորդը: 1972-ին լեգենդար գերմանացին խփել էր 85 գնդակ: Մեսիի ռեկորդն ընդգրկվեց նաեւ Գինեսի ռեկորդների գրքում:

4. ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը բարձրացավ իր համար ռեկորդային՝ 41-րդ տեղ

 

Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում տպավորիչ մրցելույթներ ցուցադրելու արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ փետրվարի 15-ին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումհայտնվեց 41-րդ տեղում: Դա ռեկորդային ցուցանիշ էր Հայաստանի հավաքականի համար: 

5. Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Հենրիխ Մխիթարյանը՝ ռեկորդի շեմին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը բարելավելուն:

Ուկրաինայի ընթացիկ առաջնության մեկնարկային 18 տուրերում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ: Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում է ուկրաինացի հարձակվողներ Սերգեյ Ռեբրովին եւ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ: Եվս 5 գոլ խփելու դեպքում Հենրիխը կգերազանցի Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը:

6. Գվարդիոլան հեռացավ «Բարսելոնայից». Gracias Pep

Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի ապրիլի 27-ին պաշտոնապես հայտարարեց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին:

Գվարդիոլայի օրոք «Բարսելոնան» 13 տիտղոս է նվաճել 16 մրցաշարերում։ 41-ամյա մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցում էր 2008 թվականից։ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում: 

7. «Ռեալը» Մոուրինյոյի հետ Իսպանիայի չեմպիոն հռչակվեց ռեկորդային 100 միավորով

 

Չորս տարվա ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալը» դարձյալ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Ընդ որում՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը ռեկորդային՝ 100 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նախկինում ոչ մի թիմի չէր հաջողվել 100 միավոր հավաքել Իսպանիայի առաջնությունում: Արքայական ակումբը 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոն էր հռչակվել 2007/08 մրցաշրջանում:

8. Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում

 
Հայաստանի հավաքականը մեկնարկեց 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում: Մեկնարկային տուրում Վարդան Մինասյանի թիմը դժվարին պայքարում նվազագույն հաշվով հաղթեց Մալթային, իսկ չորս օր անց եւս մեկ արտագնա խաղ անցկացրեց՝ պարտվելով բուլղարացիներին՝ 0:1: Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հրազդան» ստադիոն ժամանեց Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց Հայաստանի թիմին: Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը, սակայն այդ գոլը ոչնչով չօգնեց Հայաստանի թիմին: B խմբում Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո ունի 3 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը: Վարդան Մինասյանի թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումտարին ավարտեց 75-րդ տեղում:

9. «Մանչեսթեր Սիթին» գերդրամատիկ պայքարում հռչակվեց Անգլիայի չեմպիոն 

«Մանչեսթեր Սիթին» 44 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց Անգլիայի չեմպիոն: Ռոբերտո Մանչինիի թիմը գերդրամատիկ պայքարում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Պրեմյեր լիգայի վերջին տուրում մանչեսթերցիները 3:2 հաշվով հաղթեցին Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»: Ընդ որում՝ մինչեւ հանդիպման 91-րդ րոպեն «Մանչեսթեր Սիթին» պարտվում էր 1:2 հաշվով: Եթե Մանչինիի թիմը պարտվեր կամ ոչ ոքի խաղար, ապա չեմպիոնի տիտղոսը 20-րդ անգամ բաժին կհասներ «Մանչեսթեր Յունայթեդին»: 

10. Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Սպարտակ»

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու մասին: 25-ամյա Մովսիսյանը 4.5 տարվա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ՝ դառնալով Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի ամենաթանկ տրանսֆերներից մեկը:

Շատերը նշեցին, որ Մովսիսյանը պետք է տեղափոխվեր ավելի բարձրակարգ ակումբ, իսկ ոմանք էլ կարծում են, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը դեռ պետք է ապացուցի, որ արժանի է խաղալ «Սպարտակի» մեկնարկային կազմում: Ռուսաստանի առաջնության մեկնարկային 19 տուրերում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 խաղի եւ դարձել է 9 գոլի հեղինակ:

Просмотров: 834 | Добавил: VAN | Теги: news, ֆուտբոլ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024